Ողջո՜ւյն, Արատես․․․ որ տեսա քեզ․․․

21558848_127887561274684_6830913799799335992_n

Մեր այցը Եղեգիսի կիրճ, Արատես, կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանի հետ, աշխատանքային է․ առաջիկա 2-3 տարին Արատեսում «Դպրոց բնության գրկում» նախագծի նորացման, ամբողջացման գործածման համար վճռական շրջան է․ անավարտ, կիսատ չի կարելի թողնել Արատեսում սկսածը․․․

Կրթահամալիրը ցույց կտա, որ ընդունակ է իր միջոցներով, իր նոր մանկավարժական հայացքով Եղեգիսի ձորում ձևավորվող նոր, խոշորացված համայնքի հետ կրթական-հեռահար գործընկերությամբ, շոշափելի ազդելու նոր կենցաղային-կրթական-մշակութային մասնագիտական միջավայրի ձևավորման վրա։ Իսկ Դավիթ Բլեյանը Արատեսում չի եղել. տիար Գևորգից լավ ո՞վ կարող է ուղեկցել Դավթին։ Արմինեն վերջին պահին միացավ մեզ՝ որպես այս ճամփորդությանը հարմար-հուսալի վարորդ-օգնական․․․ Կեցցե՛ օրը․ ողջո՜ւյն Արատես։

Եղեգիսի կիրճում, որքան էլ որ այս տարվա խիստ երաշտը զգալի էր ողջ ճանապարհին, կիրճում, Արատեսում․․․ չոր, չոր, չոր ամենուր․․․ մեր բերած անձրևի, Մարինե Մկրտչյանի «Նուրի-Նուրի» ուսումնական նախագծի արձագանքը կարող էր լինել․․․ Երկա՜ր, մեր օրվա տևողությամբ, անձրևը սպասում է յուրաքանչյուր, մեզ հանդիպողի դեմքին, խոսքում, աղոթքում․․․

– Ողջո՜ւյն, Արատեսի հիդրոէլեկտրոկայան,- այսպես ողջունեց Դավիթը Բլեյանը կայանին ու կայանը սպասարկող շատինցի երիտասարդներին․․․
Հովիկ, Գայ, Դավիթ Օհանյանների համար մեր վեց տարեկան դարձող Դավիթը հայտնություն է։ Շնորհակալ եմ․ նրանց ամնիջականությամբ, կենսափորձով Դավթի ներառումը միանգամից-բնական եղավ, ու Դավիթն սկսեց Արատեսը զգալ-տեսնել․․․ հայտնագործություններ անել որպես սան իսկական դպրոցում՝ բնության գրկի․․․

Մենք քայլեցինք երկա՜ր, Արատեսի վանքից դեպի ձոր, եկեղեցու տակի նշանավոր աղբյուրից մինչև նորակառույց ամբարտակ, նորոգված-նոր բացած դաշտային ճամփով ու գոհ մնացինք, տեսածից-բացատրություններից, բնապահպանական լուծումներից-շահագործումից․․․Գետի, հողի, արոտների, անտառի, եկեղեցու նկատմամբ վերաբերմունքից․․․ Ամենո՜ւր մաքուր էր, իսկ եկեղեցու մոտ հանդիպեցինք Վրաստանից եկած ամուսինների․․․ Լավ նշան է. ճանապարհին ողջ ես չեմ մոռանում-կարգավորում եմ օրեր հետո սկսող հայ-վրացական «Նկարում ենք Փիրոսմանի» նախագծի պատրաստությանը․․․

Ձորում, Արատեսում ես քչախոս եմ, ժամանակին այնքա՜ն ենք խոսել-մսխել, որ գործը կիլամետրերով հետ է մնացել խոսքից․ հիմա խելամիտ-հաշվարկված գործելու ժամանակն է, մեր 2017, 2017-2018-ի, 2019-2021թթ միջնաժամկետ ծրագրով գործողությունների որոշման համար անհրաժեշտ տեղեկությունների-հստակեցումների այց է մերը, Հերմոնի համայնքի ղեկավարի, թե «Արատես էներջի» ՍՊԸ-ի սեփականատեր Դավիթ Օհանյանի հետ․․․ Ու մենք վերադարձին, Շատինն անց, Շատին համայնքի կետրոնով 12 գյուղերի ձևավորած խոշոր համայնքի պատկերն ունենալու համար թեքվում ենք դեպի Եղեգիսի կիրճով Սելիմի լեռնանցք․․․

Վերադառնում ենք Երևան-Մարտունի-Սևանի ավազանով․․․ Մեր ճանապարհի ժամերը Գևորգ Հակոբյանի հետ նոր տպավորությունների քննարկման՝ աշխատանքային ժամեր են․․․ Դավիթը՝ քնած, Արմինեն՝ ուշադիր ղեկին․․․ բոլորս մեր գործին։

Արատեսում, Եղեգիսի կիրճում, համայնքի 12 գյուղերում-դպրոցներում մեր «Դպրոց բնության գրկում» նախագիծը, երկրագործության մանկավարժության նոր ցանցը կստեղծվի բաց-քննարկման-մասնակցության միջավայրում․․․ Կընդգրկենք և՛ Եղեգնաձոր քաղաքի քոլեջը, և՛ մասնավոր բուհը մասնագիտական, և՛ բիզնեսում կայացած ֆիրմաները և հանրակրթական դպրոցները, նրանց առաջատար մասնագետներին, կրթահամալիրի գործընկեր Շուշիի տեխնոլոգիական համալսարանը․․․ Խոշորացված համայնքներով ձևավորվող Հայաստանը՝ իր վարչատարածքային զարգացումներով, նոր պատվիրատու-միջավայր է տեխնոլոգիական հանրակրթության-արհեստագործական կրթության նոր ցանցի ձևավորման համար․․․ Փոփոխություններից չպետք է վախենալ-դրանց դիմադրել, պասիվ տեղավորվել դրա իներցիոն ընթացքում․ ո՛չ։ Փոփոխությունների պիտի գնալ, որպես անձնային որոշում, ակտիվ մասնակցություն անձին-համայնքին սպասարկող կրթության նոր միջավայրի- հնարավորությունների կազմակերպման համար։

Անենք մի բան, մի գործ, մի կազմակերպում «Դպրոց բնության գրկում» կանոնադրական անունով, որ Արատեսի անվանը, մեր ստուգաբանմանը համարժեք լինի․․․ Արի, տես։ Տեսնելու արժանի բան լինի, որ ասենք՝ արի՛, ընկեր։ Ինչպես 6 տարեկան Դավիթը եկավ, տեսավ․․․
– Պա՜պ, ես իմացա՝ ինչու եք ասում Արատես․․․

Նյութի աղբյուրը Աշոտ Բլեյանի գլոգից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s