«Արատես» 2018-2019 թթ ուսումնական նախագծի մեկնարկ

img_0672

Երեկ կրթահամալիրի կենտրոնում «Արատես» 2018-2019թթ ուսումնական նախագծի  շուրջ հավաք էր։
Հանդիպմանը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը տեղեկություն հաղորդեց Հայաստանի Հանրապետության կառավարության 1989 թվականի որոշմամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հատկացված Եղեգնաձորի շրջանի Արատեսի (Ղզլգյուլ․ Ղավուշուղի խորհտնտեսության լքված գյուղ) հողատարածքում Արատեսի դպրական կենտրոն կառուցելու մասին, ներկայացրեց դրան վերաբերող փաստաթղթեր։

 

 

Читать далее

Համառոտ ակնարկ Արատես գյուղի մասին

aratesԱրատես, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում, Հերմոնից 4 կմ հյուսիս-արևելք, Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Այսասի գետի հովտում։

Շարունակությունը կարդալու համար սեղմեք այստեղ

Լուսանկարը Mshakuyt.com կայքի:

Արատեսի դպրական կենտրոնը՝ որպես դպրոց բնության գրկում, կրթահամալիրի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված իր կանոնադրությամբ։

DSC_0510ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծել է ՀՀ կառավարությունը 1989թ.։ Կրթահամալիրի պետական լիազոր մարմինը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, հաստատել է կրթահամալիրի գործող կանոնադրությունը (վերջինը՝ 2017թ.)՝ գործունեության առարկան, նպատակները, կառուցվածքը։ Կրթահամալիրին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը պետության սեփականություն է։ ՀՀ Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվում, կազմակերպվում, տարածվում են հեղինակային (պետական այլընտրանքային) նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթական ծրագրեր, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձարարական,  լրացուցիչ հեղինակային կրթական ծրագրեր։ Հեղինակային կրթական ծրագրի 2018թ. աշխատանքներում ներառված է Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի խոշորացված համայնքում, հանրակրթության կազմակերպման աջակցությունը, որը պիտի շարունակություն ունենա 2019-ին՝ որպես խոշորացված համայնքներում կրթական գործի կազմակերպման նոր մոդելի տարրերի մշակում և փորձարկում։

Читать далее