Արատեսի դպրական կենտրոնը՝ որպես դպրոց բնության գրկում, կրթահամալիրի մասնաճյուղ է՝ սահմանված կարգով հաստատված իր կանոնադրությամբ։

DSC_0510ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորումը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծել է ՀՀ կառավարությունը 1989թ.։ Կրթահամալիրի պետական լիազոր մարմինը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, հաստատել է կրթահամալիրի գործող կանոնադրությունը (վերջինը՝ 2017թ.)՝ գործունեության առարկան, նպատակները, կառուցվածքը։ Կրթահամալիրին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքը պետության սեփականություն է։ ՀՀ Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով մշակվում, կազմակերպվում, տարածվում են հեղինակային (պետական այլընտրանքային) նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթական ծրագրեր, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձարարական,  լրացուցիչ հեղինակային կրթական ծրագրեր։ Հեղինակային կրթական ծրագրի 2018թ. աշխատանքներում ներառված է Վայոց ձորի մարզում՝ Եղեգիսի խոշորացված համայնքում, հանրակրթության կազմակերպման աջակցությունը, որը պիտի շարունակություն ունենա 2019-ին՝ որպես խոշորացված համայնքներում կրթական գործի կազմակերպման նոր մոդելի տարրերի մշակում և փորձարկում։

Читать далее