
Երեկ կրթահամալիրի կենտրոնում «Արատես» 2018-2019թթ ուսումնական նախագծի շուրջ հավաք էր։
Հանդիպմանը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը տեղեկություն հաղորդեց Հայաստանի Հանրապետության կառավարության 1989 թվականի որոշմամբ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին հատկացված Եղեգնաձորի շրջանի Արատեսի (Ղզլգյուլ․ Ղավուշուղի խորհտնտեսության լքված գյուղ) հողատարածքում Արատեսի դպրական կենտրոն կառուցելու մասին, ներկայացրեց դրան վերաբերող փաստաթղթեր։
Աշխատանքներն երկրում տիրող իրավիճակից ինչ-ինչ դժվարությունների պատճառով տարիներ շարունակ կիսատ-ընդհատված է մնացել, չի հաջողվել նախագիծն իրականացնել։
Այսօրվանից մեկնարկում է Արատեսի կրթահամալիրին հատկացված տարածքում միջազգային ուսումնական բաց ճամբար իրականացնելու նախագծի աշխատանքները։
Ճշտվեցին մոտակա անելիքները։ Շուտով կգործի «Արատես» ուսումնական բլոգը, որի խմբագիր նշանակվեց կրթահամալիր աշխատանքի համար դիմած Սմբատ Պետրոսյանը։
Նյութի և լուսանկարի հեղինակ Արմինե Թոփչյան