Արատես…այն տեսնել է պետք…

DSCN0356

…Այստեղ են ասել՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել…
Իսկական ,,արի ու տես,,…պետք է գնաս, որ տեսնես, թե որտեղ է գտնվում նախկինում ադրբեջանաբնակ, իսկ 1988 թվականից դատարկված, բայց ապրել երազող Արատես գյուղը:
Արատեսը գտնվում է Վայոց Ձորի մարզում և ընդգրկված է Եղեգիս խոշորացված համայնքի կազմում: Գյուղը ծվարած է Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Արատես գետի հովտում՝ շրջապատված բարձր ու թիկնեղ սարերով: Այն առավել հայտնի է Արատեսի վանքով՝ կառուցված 7- րդ դարում:

 

Читать далее

Արատեսում այքան գեղեցիկ էր, որ չէինք ուզում վերադառնայինք…

DSCN0714Օգոստոսի 24-ին աշակերտներով  և կազմակերպիչներեով՝ Աշոտ Բլեյանի, պռոֆեսոր Աշոտ Գրիգորյանի հետ մեկնեցինք Արատես: Մենք ճանապարհին կանգ առանք Պարյուր Սևակի վթարի վայրում: Խոսեցինք Սևակից, տնօրենը և պրոֆեսորը հիշեցին իրենց մանկությունից դեպքեր, երբ հանդիպել են Սևակին`  կինոդահլիճում:

 Читать далее 

Արատեսն ազդո՞ւմ է Եղեգիսի կիրճում մեր վարքի վրա…

DSCN0693Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Վարդահովիտ (նախկինում՝ ադրբեջանաբնակ Գյուլիդուզ) գյուղ մենք մտանք Արատեսից, Հերմոնով, հողի ճանապարհով… Շաբաթ օր էր, օգոստոսի 25-ը։ Մեզ հետ էր ճարտարապետության դոկտոր Աշոտ Գրիգորյանը, որ առաջին անգամ էր լինում այս կողմերում. իսկ նրան ես խոստացել էի ցույց տալ Գողթանիկը, Վարդահովիտը, Գետիկավանքը…  Գետիկավանքում ունեցած շփոթմունքի մասին պատմել եմ իմ երեկվա գրում, կրկնելու-վերապրելու բան չէ…

Читать далее

Ավերակը կանչ ունի, կապ է, և խոնարհ եկեղեցին ավարակ չէ…

DSCN9845Դավիթ Բլեյանն ու Արմինեն լուրջ վերաբերվեցին իմ վնասված ցուցամատին. ես, գիտեք, նշանավոր անփույթ եմ, երբ անելիքը վերաբերվում է իմ տանը, իմ անձնականին։ Տարան կիրակի առավոտով հիվանդանոց, բերեցին…
Դավիթն՝ իր նշանավոր հումորով.
– Պա՜պ, նորից ցույց տուր վնասված մատդ, տեսնեմ․․․ կոտրված է, թե ճզմված․․․ բա ի՞նչ ես անելու․․․
– Չգիտեմ, Դավի՛թ, դե, գնում ենք վիրաբույժի մոտ, թող ինքը որոշի։ Երկու ցուցամատն ի՞նչ եմ անում, ամեն ինչ շուրջդ դու տեսնում ես, կարելի է և էս ձախինը՝ վնասվածը, կտրել․․․
– Հա՛, լավ է, պա՛պ, որ միջնամատդ չէ, թե չէ ո՞նց էիր էսպես անելու․․․
Եվ աչքերիս մեջ նայելով՝ ցույց է տալիս նշանավոր հայհոյանք-շարժումը․․․

Читать далее

Արատես, լուսնյակ գիշեր, խարույկ, քննարկումներ

DSCN0756Հեղինակ՝ Քնարիկ Ներսիսյան․

Արատես…

Ամռան գիշեր, լուսնյակ գիշեր, խարույկ, դպրական կենտրոնի մասին նախագծային քննարկումներ:

Ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի խոսքը, գնահատականը նախագծին։

Արատես։ «Մուտքի» ճամբարն էլ արդեն կկարոտի․․․

DSCN0742Արդեն երկրորդ անգամն է, ինչ սիրտս ու քայլերս ուղղվում են Արատես․․․այս անգամ ինձ հետ էին նաև կրթահամալիր դիմած սովորողները, ովքեր «Մուտքի» ճամբարի շրջանակներում այց պետք է կատարեին Արատես։ Ճամբարականները 14-ն էին, ովքեր ոչ մի րոպե չուշացան, հակառակը եկել էին ինձանից էլ շուտ։  Դեպի Արատես ճանապարհը, եթե հաշվենք թվերով, չափման միավորներով, երկար է, բայց մեզ հետ էին Տիար Բլեյանն ու իր մտերիմ ընկեր, ճարտարապետական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր՝ պարոն Աշոտ Գրիգորյանը։ Читать далее

Գործ է՝ անհրաժեշտության աստիճանի կարևոր, իր գրով…

4Երեկ, օրվա վերջին, Եղեգիսի Արատեսից Երևան ճանպարհին նույն անփոփոխ զգացումն էր․ կարծես չեմ վերադարձել, մնացել եմ Արատեսում… մեր ավագ դպրոցի աշխատանքային հերթական ջոկատի հետ, որ կազմված էր «Մուտք կրթահամալիր» ճամբարի 10-րդ դասարանի պատանիներից․․․ Գայ Օհանյանը՝ Եղեգիսի Հերմոնի գյուղապետը դիպուկ-հումորով նկատեց՝ Արատեսում սեբաստացիական երդման էին եկել նոր սեբաստացի պատանիները․․․ Читать далее

Ներկայացում Արատեսի դպրական կենտրոնում. երեկն, այսօրն ու վաղը…

DSCN0714Երեկ երեկոյան Արատեսի դպրական կենտրոնում տեղի ունեցավ քննարկում և ներկայացում Արատեսի դպրական կենտրոնի երեկվա, այսօրվա և վաղվա օրվա մասին:

Читать далее