«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

DSC_5164

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ուսումնական հաստատություն է Երևանում։ Իրականացնում է ամբողջական միջնակարգ (նախակրթական, հանրակրթական, ավագ), արհեստագործական, միջին մասնագիտական և լրացուցիչ կրթական ծրագրեր։ Հիմնվել է 1989 թվականին այն ժամանակ Խորհրդային Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից և կրում է Մխիթար Սեբաստացու անունը։

 

Կրթական ծրագիրը

Կրթահամալիրն իրականացնում է պետական այլընտրանքային (հեղինակային) կրթական ծրագիր, որի ընթացքում կարևորվում է սովորողի և ուսուցչի համատեղ ստեղծական աշխատանքը։ ՏՏ-ները և օտար լեզուները գործածվում են առաջին դասարանից։ Սովորողի նախասիրությունը ուսումնական պլանով որոշված գործունեություն է, որն իրականացվում է լաբորատոր-մասնագիտական միջավայրում։

Կրթահամալիրում գործում են բազմաթիվ ակումբներ, որոնցից են Գիտակների ակումբը, Անգլախոսների ակումբը, Հայրենագիտական ակումբը, Տիեզերք ակումբը, Էկոլոգների ակումբը, Բուսաբանների ակումբը, Երիտասարդ քիմիկոսների ակումբը, TV ակումբը և այլն։

Մասնաճյուղ ուսումնական հաստատություններ

Մասնաճյուղ-լրացուցիչ կրթության դպրոցներ և ուսումնական կենտրոններ

  • Երաժշտության և պարի դպրոց
  • Դպրոց բնության գրկում (նախաբանակային պատրաստության ճամբար)
  • Բնասերի դպրոց (Սեբաստացի ագարակ)
  • Գեղարվեստի դպրոց
  • Կենտրոն (Սեբաստացի մոլ)
  • «Տիգրան Հայրապետյան» գրադարան
  • Մանկավարժական աջակցության
  • Հայրենագիտական-արշավախմբային կայան
  • Հրատարակչություն
  • Մեդիագրադարան
  • Mskh.am
  • Մարզադպրոց
  • Շախմատի դպրոց

Արտաքին հղումներ

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s