«Արատեսի դպրական կենտրոն» նախագծային խումբը, նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատողների-սովորողների անունից, սիրով շնորհավորում է Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին՝ ծննդյան հոբելյանական օրվա առթիվ: Ցանկանում ենք բեղմնավոր գործունեություն, առողջություն և ընտանեկան երջանկություն:
День: 2 августа, 2018
Բնապահպանության նախարարը կրթահամալիրի տնօրենի հետ հանդիպման ժամանակ հիշեց, որ հենց Արատեսում՝ ճամբարային օրերին է առաջին անգամ ձի նստել
Օգոստոսի 1-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում նախարար Էրիկ Գրիգորյանի և կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի միջև։ Կրթահամալիրի տնօրենը ներկայացրեց մի շարք բնապահպանական ուսումնական նախագծեր, որոնց արդյունավետ զարգացումը պահանջում է նաև բնապահպանության նախարարության ակտիվ մասնակցությունը, համագործակցությունը։
Կրթահամալիրի տնօրենի օգոստոսի 1-ի օրագրից
mskh.am-ում երեկ ազդադարվեց մի այլ՝ «Արատեսի դպրական կենտրոն» բլոգի ծնունդը. կեցցե եռանդուն-նախաձեռնող սեբաստացի երիտասարդների խումբը։ Առջևում բլոգի, «Արատեսի դպրական կենտրոն» նախագծի ներկայացումներն են Եղեգնաձորում։ Այո, մենք ո՛չ միայն մեզ չխանգարելու,