Օգոստոսի 1-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում նախարար Էրիկ Գրիգորյանի և կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի միջև։ Կրթահամալիրի տնօրենը ներկայացրեց մի շարք բնապահպանական ուսումնական նախագծեր, որոնց արդյունավետ զարգացումը պահանջում է նաև բնապահպանության նախարարության ակտիվ մասնակցությունը, համագործակցությունը։
Նախարար Էրիկ Գրիգորյանը ողջունեց նախագծերը, կրթահամալիրի ակտիվ գործունեությունը բնապահպանական ոլորտում։ Որպես կրթահամալիրի շրջանավարտ ու ծնող, կրթահամալիրի կառավարման խորհրդի նախկին անդամ, նա հատկապես հետաքրքրված էր Արատեսի դպրական կենտրոնի աշխատանքներով, հիշեց, որ 1990-ականներին իր 7-8-րդ դասարանցի դասընկերների հետ Արատեսում ճամբարային օրերին, առաջին անգամ ձի է նստել։ Նա բնապահպանական ուսումնական նախագծերի իրականացման համար փոխանցեց նոր, միջազգային կապեր. հատուկ քննարկման առարկա դարձավ Արատեսի դպրական կենտրոնի՝ որպես հատուկ պահպանվող ուսումնական կենտրոն, միջազգային նախագծերում ներառելու հարցը։Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը վերահաստատեց շրջակա միջավայրի և բնապահպանության ոլորտում ուսումնական տարբեր նախագծերով երկկողմ հարաբերությունները էլ ավելի ամրապնդելու, համագործակցելու ցանկությունը։ Բնապահպանության նախարարության կրթական ծրագրերի մասնագետը կհամակարգի կրթահամալիրի և նախարարության համագործակցությունը։
Մանրամասները՝տեսանյութում։
Նյութը Քնար Ներսիսյանի բլոգից