Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի առաջարկությամբ թույլ տալ «Արատեսի դպրական կենտրոն» նախագծային խմբին օգոստոսի 3-5-ին Արատեսում Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի հետ կազմակերպել նախապատրաստական հավաք՝ «Դպրոց բնության գրկում» դաշտային-արշավախմբային ճամբարի համատեղ կազմակերպման նպատակով։
- Հաստատել «Դպրոց բնության գրկում» ճամբարի կրթահամալիրի նախագծային խմբի կազմը.
- Սմբատ Պետրոսյան, ղեկավար
- Մարինե Մկրտչյան
- Մենուա Հարությունյան
- Անուշ Համբարյան
- Հասմիկ Սիմոնյան
- Ընդունել ի գիտություն, որ Վայոց ձորի երիտասարդական կենտրոնից հավաքին մասնակցում են.
- Հասմիկ Մարգարյան
- Սյուզի Խաչատրյան
- Ռաֆիկ Ջահանգիրյան
- Արթուր Կարապետյան
- Վլադիմիր Սարգսյան
- Մարիամ Մաթևոսյան
- Էլեն Հարությունյան
- Արտյոմ Դովլաթյան
- Արսեն Մարտիրոսյան
- Երվանդ Հախվերդյան
- Նարեկ Բաբայան
- Սերյոժա Բաբոյան
- Անի Շահբազյան
- Նախագծային խմբի խնդիրը համարել 2018թ. օգոստոս-հոկտեմբերիին արշավախմբային ճամբարի կազմակերպական խնդիրների որոշումը, նախապատրաստումը։
- Կրթահամալիրի նախագծային խմբի առաջարկությամբ հաստատել նախապատրաստական հավաքի ծրագիրը-աշխատակարգը՝
Օգոստոսի 3
- 13.00՝ ճամփորդության մեկնարկ Մայր դպրոցից՝ Երևան-Արտաշատ-Զանգակատուն-Արենի-Աղավնաձոր-Եղեգնաձոր երթուղով
Կանգառներ՝ շրջայց Զանգակատուն գյուղում, ընդմիջում Աղավնաձորում - 16։00՝ Եղեգնաձորում հանդիպում Վայոց ձորի երիտասարդական կենտրոնի նախագծային խմբի հետ.
- 17։00՝ համատեղ ճամփորդություն Արատես
- 18։00-ից՝ տեղանքի նախնական ուսումնասիրում, միջավայրի խնամք, վրանային ճամբարի տեղադրում, գիշերակացի նախապատրաստում, ընթրիք, ազգային պարեր, խարույկ, աշխատանքային նախագծի քննարկում
- 23։00՝ քուն
Օգոստոսի 4
- 8։00-ից՝ վերկաց, միջավայրի խնամք, մարզական պարապմունք
- 9։30՝ նախաճաշ
- 10։00-15.00՝ շրջայց Արատեսում՝ վանքի տարածքում, ձորում, «Դպրոց բնության գրկում» ճամբարի տարածքների մաքրման աշխատանքներ, լող գետում
- 13։00՝ ճաշ
- 13։30՝ այցելություն Գողթանիկ
- 18։00՝ վերադարձ Արատես, հանգիստ, երեկոյան զբոսանք, ընթրիք, ազգային պարեր, խարույկ. «Դպրոց բնության գրկում» ճամբարի ծրագրի առաջարկությունների քննարկում
- 23։00՝ քուն
Օգոստոսի 5
- 8։00-ից՝ վերկաց, միջավայրի խնամք, մարզական պարապմունք
- 9։30՝ նախաճաշ
- 10։00՝ վրանների հավաքում
- 10։30-12։00՝ շրջայց Արատեսում՝ վանքի տարածքում, ազգային պարեր, ձորում, «Դպրոց բնության գրկում» ճամբարի տարածքների մաքրման աշխատանքներ, լող գետում
- 12։00՝ մեկնում Եղեգնաձոր
- 13։30՝ մեկնում Աղավնաձոր-Զանգակատուն-Երևան երթուղով
կանգառ Զանգակատնում - Մինչև 18։00՝ վերադարձ Երևան
- Նախագծային խմբին տրամադրել երկու նոթբուք՝ Արատեսում աշխատելու, լուսանկարների, տեսանյութերի, նյութերի, առաջարկությունների ամբողջական փաթեթ ստեղծելու համար։
- Տեղափոխումը կազմակերպել Սպրինտեր 60 DP 077մակնիշի մեքենայով, վարորդ` Արթուր Եղիազարյան (հեռ․ 099 25 91 91)։