Նախապատրասական ճամբար Արատեսում. օր երկրորդ

«Արատեսի դպրական կենտրոն» նախագծային խմբի և Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի անդամների «Դպրոց բնության գրկում» դաշտային-արշավախմբային ճամբարի 2-րդ օրը՝ օգոստոսի 4-ը, հագեցած էր բազմաբնույթ միջացառումներով, հետաքրքիր ու արկածային արշավներով, ինչպես նաև ծրագրի բուռն քննարկումներով:

Առավոտյան վերկացով և մարմնամարզությամբ սկսվեց օրը, որից հետո ճամբարականներին միացավ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, ում գլխավարությամբ այցելեցին Արատեսի վանք: Տեղում Ա. Բլեյանը պատմեց եկեղեցու մասին, ներկայացրեց այն ոտքի կանգնեցնելու ճանապարհները, իսկ պարուսույց և երգուսույց Մարինե Մկրտչյանն էլ ներկաների հետ կատարեց հոգևոր տաղեր: Այնուհետև արշավային խմբի անդամները քայլեցին Եղեգիսի կիրճում, տապից զովացան գետում և շարժվեցին դեպի Արփա և Եղեգիս գետերի ջրերը Սևանա լիճ տեղափոխելու նպատակով կառուցված թունելի բաց տեղամաս, որտեղ էլ  ծանոթացան թունելի հիմնախնդիրներին:

Եղեգիսի կիրճից վերադարձան Արատես գյուղի վրանային ճամբար, ճաշեցին և փոքր-ինչ հանգաստանալուց հետո Ա. Բլեյանի ուղեկցությամբ հաղթահարեցին Արատես գետի ավազանի՝ 3 կմ տարածություն ընդգրկող դժվարամատչելի տեղամասը:

Արդեն երեկոյան խարույկի շուրջ շարունակվեցին քննարկումները «Արատեսի դպրական կենտրոն» նախագծի շուրջ: Կրթահամալիրի տնօրենը ներկայացրեց հետագա անելիքները, միմյանց ուղղեցին հիմնականում ծրագրի շուրջ առաջացած հարցեր, եղան առաջարկությունները:

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s