Նախապատրասական ճամբարը Արատեսում համարվում է կայացած. օր երրորդ

1

«Արատեսի դպրական կենտրոն» նախագծային խմբի և Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի անդամների «Դպրոց բնության գրկում» դաշտային-արշավախմբային ճամբարի վերջին օրը՝ օգոստոսի 5-ը, նույնպես լի էր հետաքրքիր հանդիպումներով, դեպքերով:

Կրթահամալիրի տնօրեն Ա. Բլեյանի գլխավորությամբ առավոտյան վերկացից հետո նախաճաշեցինք, վրանները հավաքեցինք, տարածքի կարգի բերեցինք և ոտքով ճանապարհ ընկանք Արատեսի շրջանցկի ճանապարհով դեպի Արատես եկեղեցի:

Ա. Բլեյանը պատմեց, թե ճանապարհն ինչքան կարևոր նշանակություն ունի դպրական կենտրոնի համար, որտեղից ճանապարհ ընկանք դեպի Շատին:

Շատին գյուղում ճամբարականների հետ հանդիպեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյան, ով խոստացավ, որ կաջակցի «Արատես դպրական կենտրոն» նախագծի իրականացմանը:

Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի երիտասարդներին իջեցրեցինք երիտասարդական կենտրոնում, այցելեցին կենտրոնի տնօրեն Հասմիկ Մարգարյանի բնակարան, որտեղ էլ ճաշեցին և պարեցին ազգային պարեր:

Ճանապարհին Երևանցի ճամբարականներով այցելեցինք հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի հայրենի գյուղ՝ Զանգակատուն (նախկին Չանախչի): Եղանք տեղի միջնակարգ դպրոցում, զրուցեցինք ուսուցչական կազմի հետ, ներկայացրինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագիրը, առանձնահատկությունները: Ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ Վայոց ձորի մարզում արշավներ կազմակերպելու վերաբերյալ:

Դպրոցից քայլեցինք դապի բանաստեղծի տուն, շրջեցինք թանգարանում:

Ա. Բլեյանը իր խոսքում նշոց, որ ճամբարը համարում է կայացած և ներկայացրեց հետագա անելիքները Արատեսում: Կարճ ժամանակում կրթահամալիրի միջոցներով վերանորոգվելու են տները և տանիքները, բարեկարգվելու բակերը, վերակառուցվելու խմելու և ոռոգման ջրի խողովակները:

Վայոցձորցի երիտասարդները էլ խոստացան իրենց աջակցությունն ունենան այդ գործին, իրենք էլ հանդես գան նոր նախագծերով՝ կապված դպրական կենտրոնի հետ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s