Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի անդրադարձը՝ Արատես դպրական կենտրոնում եռօրյա ճամբարին

Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի և «Արատեսի դպրական կենտրոն» նախագծային խմբի անդամները հետաքրքիր իրադարձություններով լի և հագեցած երեք օրեր անցկացրեցին Արատես գյուղում:
«Դպրոց բնության գրկում» վրանային ճամբարի 20 մասնակից երիտասարդները քննարկեցին «Արատեսի դպրական կենտրոն» նախագիծը, դրա իրականացման հետագա քայերը: Երեկոյան խարույկի շուրջ ծավալված մտերմիկ քննարկումների արդյունքում հետաքրքիր առաջարկներ արվեցին, որոնք հետագայում կարող են ընդգրկվել դպրական կենտրոնի նախագծի աշխատանքներում:

Читать далее

Աշոտ Բլեյանի այսօրվա օրագրից

DSC_0334Պատկերացում կազմելու համար Դավիթ Բլեյանի քաղաքական հետաքրքրությունների մասին…
– Դոնալդ Թրամփի պաշտոնն է կարևո՞ր, թե՞ Նիկոլ Փաշինյանինը…
– Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի պաշտոնը ավելի բարձր, քան Հայաստանի նախագահինը․․․
– Ուզում եմ տեսնել Նիկոլ Փաշինյանին, կարևոր բան ունեմ իրեն ասելու, թող ինձ ընդունի իր նոր տանը, որ ասեմ․․․
Քոչարյան Ռոբերտի հարցով Читать далее

Հանդիպում Արատեսի դպրական կենտրոն մեկնող աշխատանքային-արշավախմբային ջոկատի ներկայացուցիչների հետ

1 (11)Այսօր մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և օգոստոսի 9-ին Արատեսի դպրական կենտրոն մեկնող աշխատանքային-արշավախմբային ջոկատի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին նախապատրաստական փուլում կատարվելիք անելիքները, նշանակվեցին արշավախմբի տարբեր աշխատանքների պատասխանատուներ, որոշվեց օգոստոսի 9-12-ի նախագծի երթուղին: Читать далее

Արատես դպրական կենտրոնի մոտակայքում զբոսնող վայրի վարազների բացառիկ տեսանյութ

DSC_0204Վայոց ձորի մարզն իրավ ձորերի, խոր կիրճերի, բարձրադիր լեռների, սառնորակ աղբյուրների ու սրընթաց գետակների և խորհրդավոր քարանձավների երկիր է։ Այն իրենից ներկայացնում է բոլոր կողմերից լեռներով շրջապատված մի թասաձև գոգավորություն` բարդ և խիստ մասնատված մակերևույթով։ Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 850մ (Արենի) մինչև 3522մ (Վարդենիսի լեռ)։ Читать далее

Մարդը ձեր ափի մեջ է․․․ Զգույշ լերուք․․․

Դավիթ Բլեյանը հասարակության մեջ հեշտությամբ հայտնվում է ուշադրության կենտրոնում, ինչպես այս անգամ, Արատեսի դպրական կենտրոն կրթահամալիրի և Վայոց ձորի երիտասարդական կենտրոնի նախագծային խմբի համատեղ ճամբարի երեք օրերին․․․ Ե՛վ ողջ ճանապարհին՝ ծանոթ սեբաստացիների հետ, և՛ Աղավնաձորում՝ Արտաշ Գալստյանի հայրական տանը, որտեղ առաջին անգամ էր, և՛ Արատեսում՝ ծանոթ-անծանոթ տարատարիք մեծաքանակ ճամբարում քայլելիս-լողալիս, և՛ Եղեգնաձորում՝ Դավիթ Մարգարյանի տանը, որտեղ էլ առաջին անգամ էր, և՛ Չանախչի Զանգակատանը՝ դպրոցում, թե Պարույր Սևակի տուն-թանգարանում, ցուցասրահում, այգում, թե ֆոնդերի սենյակում՝ նախկին ու ներկա տնօրենների հոգատար-ուշադիր հայացքների ներքո, վերջում էլ, տան ճանապարհին՝ Ստեփան հորեղբոր տանը՝ երկար բացակայությունից հետո, իր պատվերով կարծես, իր սիրած տոլմայի (այնքա՜ն սիրով-շնորհքով, Էդիտ Հովհաննիսյանի մրցակցությամբ Անահիտ հարսի մատուցած) սեղանի շուրջ․․․

Читать далее