Աշոտ Բլեյանի այսօրվա օրագրից

DSC_0334Պատկերացում կազմելու համար Դավիթ Բլեյանի քաղաքական հետաքրքրությունների մասին…
– Դոնալդ Թրամփի պաշտոնն է կարևո՞ր, թե՞ Նիկոլ Փաշինյանինը…
– Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի պաշտոնը ավելի բարձր, քան Հայաստանի նախագահինը․․․
– Ուզում եմ տեսնել Նիկոլ Փաշինյանին, կարևոր բան ունեմ իրեն ասելու, թող ինձ ընդունի իր նոր տանը, որ ասեմ․․․
Քոչարյան Ռոբերտի հարցով

դեռ չի արտահայտվել Դավիթը մեր․․․  Կարտահայտվի Բլեյանը։ Հետևեք իմ գրին. ամենանոր Հայաստանի ձայնն է եթերում… Օրի օրի ուժեղ մարմին առնող մեր հերոսի-հսկայի շատ ասածներ բաց եմ թողնում, ֆեյսբուքյան գյալաջիի նոր տարածք չբացելու համար․․․ Էսպես՝ իմ բլոգում-գրում, մտերմիկ-պաշտպանված, լավ է․․․ այնպես, ինչպես իրեն զգում էր, տեսա երեկ, մեր Արևմուտքի ճամբարում, մեծ ավազանում, ինձ անծանոթ ճամբարական տղաների հետ լողալիս․․․

Մեր ճամբարները, չորս կողմերում Բանգլադեշի՝ Հյուսիսում, Հարավում, Արևելքում, Արևմուտքում, լողափնյա են, ինչպես 2-5 տարեկանների պարտեզները:

Օրը սկսում ենք լողափերում, սիրելիներս, դաստիարակ-ճամբարի ղեկավարներ, փոխվում-լողափնյա ենք դառնում մեծ ու փոքր, շարունակում կարգի բերել լողափը-պարտեզը՝ իր ավազանների ափերով, ընթերցանության բացօթյա անկյուններով, սննդի-սեղանային-տեխնոլոգիական տարածքներով․․․ հեծանիվներով․․․ Լողում ենք մեկումեջ, ամեն զբաղմունքից հետո, լողում ենք միասին, լողալ սովորում, կոփվում, պաղ-զուլալ ջրում․․․ Օրվա ռեժիմն էլ այդպես, որպես ծովի ափին համատեղ կյանք է ստեղծվում․․․ Գրանցում եք, միասին պատմում, եթեր բերում, որ բոլոր մեծերը ձեզ տեսնեն-ուրախանան-խաղաղվեն-տարածեն, որ Բագլադեշով մեկ, Երևանով, Հայաստանով մեկ, անձրևից հետո դուրս թափված սունկի պես, առաջանան այսպիսի պարզ-մատչելի տարածքներ՝ մարդասիրական-մանկավարժական-առողջարանական-ներառական․․․ Իմ ամենօրյա գործն է շրջայցը ճամբարներով՝ թափ-ավարտ հաղորդելով մեր դպրոցների նյութական միջավայրի նորոգում-բարելավում-փոփոխություններին՝ շարունակական-փոխազդեցիկ-թափանցիկ․․․

Օգոստոսի 21-ին՝ ուսուցիչների վերադարձին, 2018-2019 ուստարվա պատրաստության հավաքական շրջանին օրեր մնացին․․․ Քոլեջի հարավ-արևելյան մասնաշենքի,  Հյուսիս-գեղարվեստի և Արևելյան դպրոց-պարտեզներում ծրագրված փոփոխությունները, ինչպես տարիներ շարունակ մեր բոլոր շինությունները հետաքրքիր-հարմար-հիգիենիկ դարձնելը կատարվում են մեր պատվիրատուների՝ ընտանիքների, յուրաքանչյուրի, հազարի, ամենամսյա համեստ լրավճարումների ավելի  համեստ մասնահանումներից․․․ Մեզ այդպես էլ հիմնանորոգման պետական հատկացումներ չարվեցին մինչևնիկոլյան շրջանում․ չեմ կարծում, որ Նիկոլի օրոք այս խտրական վերաբերմունքը կփոխվի․․․ Հրեն, լավ լուծում եք ձեր հարցերը ձեր միջոցներով՝ մտածում են և՛ իշխանությունը, և՛ հասարակությունը։

Արատեսի դպրական կենտրոնի բլոգում կրթահամալիրի աշխատողների և պատանիների համատեղ, օգոստոսի 10-ից սկսվող աշխատանքային ջոկատի մասին կարդացի՞ք․․․ Երեկ երեկոյան Արցախից՝ նախաբանակումից ռազմամարզական ճամբարից բարեհաջող վերադարձան մեր ասպետ պատանիները․․․ Կեցցե՜ք, Միքայել Ղազարյան և ընկերներ․․․ Ձեզանից ո՞վ կմիանա մեր ջոկատներին աշխատանքային․․․ Ամենօրյա պատրաստությունների մեջ են Վրաստանի Անակլիայի միջազգային ճամբար մեկնողները՝ Աննա Երիցյանի ղեկավարությամբ։ Այսօր կրթահամալիր կայցելեն Փարիզի հայտնի «Մկնիկ» ուսումնական միավորման ներկայացուցիչները՝ սովորողներ և ծնողներ, օգոստոսյան ամենամյա դարձող ճամբարը սկսելու համար․․․

Ինձ ոգևորում է դպրական կենտրոնի նախագծային խմբի՝ Սմբատի, Անուշի, Սլավայի անդադրում-խելացի-հետևողական աշխատանքը․․․ Այսպիսի համալրում ունեցանք, մանկավարժական ներարկում․․․ Մենք եղել ենք բաց-արդար-հավաստի՝ ոչինչ չի խաթարի․․․ Համեցե՛ք, կյանքով ճամբարում, ուսումնական-աշխատանքային նախագծերով ստեղծեք ձեր գործը, ձեր զբաղմունքը մասնագիտական, կրթահամալիրում․..

Նյութը Աշոտ Բլեյանի բլոգի օրագրից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s