Այսօր մեդիա կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի և օգոստոսի 9-ին Արատեսի դպրական կենտրոն մեկնող աշխատանքային-արշավախմբային ջոկատի ներկայացուցիչների հետ: Քննարկվեցին նախապատրաստական փուլում կատարվելիք անելիքները, նշանակվեցին արշավախմբի տարբեր աշխատանքների պատասխանատուներ, որոշվեց օգոստոսի 9-12-ի նախագծի երթուղին: Տիար Բլեյանը կարևորեց այն հանգամանքը, որ յուրաքանչյուր մասնակից հստակ իմանա իր կոնկրետ անելիքը և այն կատարի պրոֆեսիոնալ: Նաև կազմվեց այսօր-վաղը ձեռքբերելիք աշխատանքային գործիքների, ճամբարում գիշերակացի, կենցաղային խնդիրների լուծման համար անհրաժեշտ նյութերի, երեք օրվա սննդի ցուցակ։