Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի և «Արատեսի դպրական կենտրոն» նախագծային խմբի անդամները հետաքրքիր իրադարձություններով լի և հագեցած երեք օրեր անցկացրեցին Արատես գյուղում:
«Դպրոց բնության գրկում» վրանային ճամբարի 20 մասնակից երիտասարդները քննարկեցին «Արատեսի դպրական կենտրոն» նախագիծը, դրա իրականացման հետագա քայերը: Երեկոյան խարույկի շուրջ ծավալված մտերմիկ քննարկումների արդյունքում հետաքրքիր առաջարկներ արվեցին, որոնք հետագայում կարող են ընդգրկվել դպրական կենտրոնի նախագծի աշխատանքներում:
Երիտասարդները անցկացրեցին շատ հետարքիր և ուսուցողական ժամանակ. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պարուսույց Մարինե Մկրտչյանի գլխավորությամբ սովորեցին ազգային պարեր և երգեր, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ հաղթահարեցին Արատեսի դժվարանցանելի կիրճերից մեկը, այցեցին Արատեսի եկեղեցի, զմայլվեցին Արատեսի հրաշք բնությամբ, ուսումնասիրեցին այն տարածքը, որտեղ պետք է կառուցվի Արատեսի դպրական կենտրոնը:
Արատեսի դպրական կենտրոնը մեծ ներդրում և նշանակություն կունենա Վայոց Ձոր մարզի համար`դառնալով պատանիների և երիտասարդների ուսուցման և հանգստի կազմակերպման հետաքրքիր և արդյունավետ գործիք:
Վայոց Ձորի մարզային երիտասարդական կենտրոնի երիտասարդները իրենց պատրաստակամությունը հայտնեցին դառնալու այս կարևոր նախագծի մի մասը, առակիցը և անմիջական մասնակիցը: