1994-ի ամառը Արատեսում

1994-ի ամռանը, երբ արդեն ազատագրվել էր Շուշին, երբ արդեն Ադրբեջանի Միլի Մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրել էին Բիշքեքյան համաձայնագիրը անժամկետ զինադադարի մասին, երբ Երևանում արդեն կանոնավոր կերպով երկու անգամ երկու ժամով էլեկտրականություն էին տալիս, երբ Հայաստանի գրեթե բոլոր հանգստյան տները դեռ լիքն էին Ադրբեջանից ժամանած փախստականներով և որևէ տեղ հնարավոր չէր ընտանիքով մեկնել ամռան տապին, ես իմ ընտանիքի հետ հաճույքով միացա Արատեսի ամառային տասնօրյա ճամբար մեկնող մեր կրթահամալիրի մոտ 30 հոգանոց խմբին: Ճամբարի ղեկավար էր նշանակվել այն ժամանակ դեռ չամուսնացած (կես կատակ կես լուրջ ասում էր, որ կամուսնանա, երբ կկարողանա «Բոթասներ» գնել…որքան դժվար և միևնույն ժամանակ հուսառատ տարիներ էին) Արտեմ Ալեքյանը: Ճամբարային 10 օրերից միայն երկու օրը Արտեմը կարողացավ ղեկավարել այդ մեծ խմբին: Читать далее