1994-ի ամառը Արատեսում

1994-ի ամռանը, երբ արդեն ազատագրվել էր Շուշին, երբ արդեն Ադրբեջանի Միլի Մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրել էին Բիշքեքյան համաձայնագիրը անժամկետ զինադադարի մասին, երբ Երևանում արդեն կանոնավոր կերպով երկու անգամ երկու ժամով էլեկտրականություն էին տալիս, երբ Հայաստանի գրեթե բոլոր հանգստյան տները դեռ լիքն էին Ադրբեջանից ժամանած փախստականներով և որևէ տեղ հնարավոր չէր ընտանիքով մեկնել ամռան տապին, ես իմ ընտանիքի հետ հաճույքով միացա Արատեսի ամառային տասնօրյա ճամբար մեկնող մեր կրթահամալիրի մոտ 30 հոգանոց խմբին: Ճամբարի ղեկավար էր նշանակվել այն ժամանակ դեռ չամուսնացած (կես կատակ կես լուրջ ասում էր, որ կամուսնանա, երբ կկարողանա «Բոթասներ» գնել…որքան դժվար և միևնույն ժամանակ հուսառատ տարիներ էին) Արտեմ Ալեքյանը: Ճամբարային 10 օրերից միայն երկու օրը Արտեմը կարողացավ ղեկավարել այդ մեծ խմբին:

Արտեմը շատ մեղմ բնավորությամբ երիտասարդ մաթեմատիկոս էր, ում հետաքրքիր տրամաբանական խնդիրները շատ շուտ կորցրեցին իրենց գրավչությունը այդ երբեմնի ադրբեջանաբնակ ու հիմա արդեն՝ լքված լեռնային գյուղում: Շատ դժվար էր Միջին դպրոցի անհանգիստ չարաճճիներին աչքի առաջ պահել. մեկին ձգում էր արագահոս ու զուլալ մաքրությամբ գետակը, մյուսին՝ քարանձավը, ուր արջի թարմ ոտնահետքեր էին նկատել, մյուսներին էլ՝ դաշտային ծաղիկներով բացատները:  Հետագայում պարզվեց, որ այդ խումբը կարողացավ հրաշալիորեն ինքնակազմակերպվել: Խոհանոցի հոգսերն իր վրա վերցրեց ութերորդցի Տաթև Բլեյանը: Բոլորը կուշտ էին ու առողջ:

 

Без названия (3)

Իմ Աննային շատ էին հետաքրքրում դաշտային ծաղիկները, իսկ Դավիթը չէր ուզում հեռանալ գետակից:  Զարմանալի ջուր ունի Արատեսի գետակը: Այն այնքան սառն է ու այնքան մաքուր, որ կարելի է խմել: Այնպիսի տպավորություն է, որ մի մեծ ու ջրառատ աղբյուր է հոսում: Հենց այդպես էլ կա. նրա ափերի տարբեր տեղերում գետնի տակից աղբյուրներ են դուրս գալիս ու միանում  գետակի ջրերին:

Без названия (4)

 

Без названия (2)

Արատեսի ճամբարի ամենահետաքրիր հիշողություններից մեկն էլ այն եղավ, որ ես ավելի  մոտիկից ճանաչեցի Աշոտ Բլեյանին,  չնայած արդեն 5 տարի աշխատում էի Կրթահամալիրի Ավագ դպրոցում, որն այն ժամանակ Գիմնազիա էր կոչվում: Ճամբարի 5-րդ օրն էր ընթանում, երբ մի անասելի աշխուժություն սկսեց տիրել: Ճամբար էին ժամանել Գևորգ Հակոբյանը, Նորայր Այվազյանը (ընկերական շրջապատում նրան Սպարապետ են կոչում) և Աշոտ Բլեյանը:  Տիար Բլեյանը չհանդուրժեց ճամբարային արդեն հաստատված ծույլ ու խաղաղ ռեժիմը: Նա տագնապ բարձրացրեց, բոլորին հանեց քնից, նիրհից ու ննջելուց: Պետք է քայլարշավի գնանք իր հետևից: Սկզբում նա մեզ տարավ այն քարանձավը, որտեղ արջի հետքեր էին տեսել: Քայլարշավի ընթացքը բավականին արագ էր: Ժամանակ չկար տնտղելու, թե ուր ես դնում ոտքդ, արդյո՞ք այդտեղ թաքնված օձ կա, թե՞ ոչ: Համարձակ եղի՚ր, առա’ջ, առա’ջ: Քարանձավում ենք, մեզնից վախեցած տասնյակ չղջիկներ միանգամից սկսում են թռչել այս ու այն կողմ: Ահա «մեր կրթահամալիրի արջի» թարմ հետքերը, բայց պետք չէ երկար մնալ այստեղ. օրը ճաշ դառավ, արջը կարող է շոգել և վերադառնալ քարանձավ՝ մի քիչ զովանալու: Քարանձավից զառիթափով արագ դեպի գետակ է իջնում մեր Բլեյանը: Պետք է հետևել նրան՝ թեկուզև արջին չհանդիպելու պատճառով: Արագ, արագ դեպի ներքև, դեպի սառը գետակը: Ես վերջինը հասա գետակին: Մի իսկական փորձություն էր քայլել գետակն ի վար տիար Բլեյանի հետևից: Այստեղ մեծ քար է, որին պետք է շրջանցել, իսկ այստեղ մեծ փոս է, բայց ջուրն այնքան զուլալ է և խոշորացույցի նման հատակը մոտեցնում է ու չի զգացվում  խորությունը: Պետք է հաղթահարել, ճչալով կամ անտրտունջ, ծիծաղով կամ խոժոռ հայացքով, իսկ տիար Բլեյանը այնքան առաջ է անցել ու բարձրաձայն պատմում է շրջապատող լեռների, դաշտերի ու աղբյուրների մասին՝ հետ չնայելով ու կանչելով բոլորին. «Եկեք, եկեք, հետ մի մնացեք»: Այդ տարվա սեպտեմբերին մեր Գիմնազիան տեղափոխվեց այժմյան Քոլեջի մասնաշենքը ու այդ ուսումնական տարվա սկզբից փոխվեց մեր գիմնազիական ակադեմիական ուսուցմամբ հանգիստ կյանքը: Եվ արդեն 24 տարի շարունակ. «Հետ մի՚՚ մնացեք, առա՚ջ, առա՚ջ, անհոգնել առա՚ջ»:

Նյութի աղբյուրը Յուրա Գանջալյանի բլոգից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s