«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Արատեսի դպրական կենտրոն» նախագծային խմբի և Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի անդամների «Դպրոց բնության գրկում» դաշտային-արշավախմբային ճամբար:
Հետաձգված, բայց չմոռացված գործ, որին ինքնամոռաց նվիրվել ու հսկայական աշխատանք է կատարել իր համախոհներով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն տիար Աշոտ Բլեյանը: «Արատեսի դպրական կենտրոն» նախագծային խմբի և Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի անդամների «Դպրոց բնության գրկում» դաշտային-արշավախմբային ճամբարում երեք օրերն այնքա՜ն հագեցած ու արագ թռան: Չէինք հասցնում մարսել այն հոսող տեղեկատվությունը, որը անհոգնել ու ոգևորված փոխանցում էր տիար Բլեյանը: Արատեսը, փառահեղ լեռների ափի մեջ ծվարած, ոսկեգույն, դեղին, կանաչ երանգները խառնած մեր հիացմունքի գույներին, սիրով հյուրնկալեց, փայփայեց ու, նորից հանդիպման ակնկալիքով, ճանապարհ դրեց: