Օգոստոսի 10-ին կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնի բարեկարգման աշխատանքների համար Վայոց ձոր մեկնած խմբին ուղեկցում էր Աշոտ Բլեյանը: Կրթահամալիրի տնօրենը խոսում է Արատես բնակատեղիի, դպրական կենտրոնի, Արատեսի վանքի վերականգնման ծրագրերից և կարևոր հայտարարություն անում առաջիկա ճամբարային հերթափոխի մասին:
Դպրական կենտրոնի պաշտոնական բացում-ուսումնական տարվա մեկնարկը կլինի սեպտեմբերի 3-ին:
Կենտրոնն իր պաշտոնական բլոգն ունի. նախագիծը ղեկավարում են Սմբատ Պետրոսյանը և Անուշ Համբարյանը:
Հետևեք աշխատանքներին, միացեք, և Արատեսը շուտով ամենատեսանելին ու անկրկնելին կլինի տարածաշրջանում:
Նյութը՝ Աշոտ Բլեյանի բլոգից: