Ձեր դպրական կենտրոնը՝ բոլորիս Արատեսում

4

Այնտեղ վարազներ կտեսնես աչքի հեռավորությամբ, որ նկարես-տարածես, որ նրանք այքա՜ն վստահ են իրենց զգում, որ կմոտենան առավոտ շուտ դպրական կենտրոնի վրաններին, ու դուք կարթնանաք անծանոթի շփումից… Առավոտյան դպրական կենտրոնի կառուցապատվող, տարածքը շրջանցող ճամփին կհանդիպեք խոշոր նապաստակի, ու մեծ խումբ կաքավներ թը՜ռռ կանեն… Արատեսի վտակն անցնելիս փորձառու աչքի օգնությամբ կհայտնաբերես կարմրախայտերը սառնորակ  ջրում, ու ամբարտակի տեսախցիկը կգրանցի արջին՝ Читать далее

Արատեսի դպրական կենտրոնում տարվող եռօրյա աշխատանքների ամփոփում

22

Արատեսի դպրական կենտրոնում տարվող եռօրյա աշխատանքները ավարտվեցին օգոստոսի 12-ին: Առավոտյան վերկացով և նախաճաշով սկսվեց օրը, որին հաջորդեց աշխատանքների մեկնարկը: Ժամը 12:00-ին հայտարարվեց աշխատանքների ավարտ և ճանապարհ ընկանք դեպի Երևան: Վարդենյաց լեռնացքով ձգվող ճանապարհով հասանք կապուտակ Սևանի ափ ու լողացանք: Читать далее

«Արատեսի դպրական կենտրոն 2018»

3

Օգոստոսի 14-ին՝ 13:00-ին, հրավիրում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Մայր դպրոց՝ կլոր սեղանի։

Կներկայացվեն՝

  • «Արատեսի դպրական կենտրոն 2018» նախագծով օգոստոսին արված աշխատանքները,
  • Կենտրոնի գործունեությունը սեպտեմբերի 3-ից։

Նախագծի համակարգող՝ Սմբատ Պետրոսյան

Հասցեն՝ Երևան, ՀԱԹ, Ա. Բաբաջանյան 25, կրթահամալիր Մայր դպրոց, «Տիգրան Հայրապետյան» գրադարան
Հեռախոս՝ 740042, 094120694

 

Սա Արատեսն է, տեսնելու բան է

DSCN0820Մի քանի քայլ անում ես, չորսբոլորը տեսարանը նորից փոխվում է, նոր տարածություն, պատկեր, երանգ, գույն։ Անաղարտ սար ու ձոր, հարթավայր, անտառ, գետ, բացատ, քարափ․ ինչ ասես կտեսնես Արատեսում։ Կենաց ջրի ձայնն է ամենուր։ Բայց խորքերն այնքան շատ են, ավելին տեսնելու համար պիտի գնաս-կորես․․․ Читать далее