Արատեսի դպրական կենտրոնում տարվող եռօրյա աշխատանքները ավարտվեցին օգոստոսի 12-ին: Առավոտյան վերկացով և նախաճաշով սկսվեց օրը, որին հաջորդեց աշխատանքների մեկնարկը: Ժամը 12:00-ին հայտարարվեց աշխատանքների ավարտ և ճանապարհ ընկանք դեպի Երևան: Վարդենյաց լեռնացքով ձգվող ճանապարհով հասանք կապուտակ Սևանի ափ ու լողացանք:
Այնուհետև այցելեցինք Հայրիվանք, որտեղ ծանոթացանք վանքի պատմությանը, շրջեցինք մերձակա տարածքով: Ի ուրախություն բոլորիս դեպի վանք տանող ճանապարհին տարվում են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ:
Այսպիսով, Արատեսի դպրական կենտրոնում կատարված եռօրյա աշխատանքային փուլը, ինչպես նշեց նաև տեար Բլեյանը, կարող ենք համարել կայացված: Աշխատանքային խումբը ջանք ու եռանդ չխնայեց և կարճ ժամանակում շրջադարձային փոփոխություն մտցրեց դպրական կենտրոնում: Արդեն մի քանի տների բակեր մաքրված են խոտածածկից, փայտանյութից, քանդված են որոշ անպիտան շինություններ, մաքրված է տների ներսը, հեռացված են այդ տների բոլոր տեսակի ցանկապատերը: Աշխատանքների ողջ ընթացքում համեղ և օգտագակար սնունդով ապահովվում էին Անուշ Համբարյանը և Հասմիկ Սիմոնյան: Աշխատանքներին օգնում էին Եղեգնաձորի երիտասարդական կենտրոնի անդամեները ևս: Իր ներկայությամբ, օգտակար խորհուրդներով և ջերմ վերաբերմունքով մշտապես մեր կողքին էր Հերմոն համայնքի ղեկավար Գայ Օհանյանը: Աշխատանքներին միացավ նաև Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, ով իր ոգևորությունը հայտնեց դպրական կենտրոնի գործունեության մասին, քանի որ կենտրոնի շնորհիվ կաշխուժանա համայնքի առօրյան և կզարգանա տուրիզմը:
Վերջում Ա. Բլեյանը ամփոփելով աշխատանքները ասաց, որ անցած երեք օրերին աշխատանքների այնպիսի սանդղակ և ձևաչափ ենք ցուցաբերել, որ հետագայում այդ սանդղակից իջնելու իրավունք չունենք:
Աշխատանքային-արշավախմբային հաջորդ խումբը կմեկնի Արատես օգոստոսի 17-ին: