«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոցում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում «Արատեսի դպրական կենտրոն 2018» նախագծով օգոստոսին կատարված և հետագա աշխատանքների շուրջ, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկին դպրական կենտրոնի գործունեության հետ կապված:
Քննարկմանը մասնակցում էին կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, դպրոցների տնօրերններ, ուսուցիչներ, սովորողներ և կամավորներ:
Քննարկման սկզբում ներկայացվեց Արատեսի դպրական կենտրոնի, այնտեղ կատարված աշխատանքների, բնակլիմայական պայմաննների, կենդանական աշխարհի մասին: Այնուհետև հաջորդեց հարց ու պատասխանի փուլը և արդեն քննարկման ավարտին մի քանի սովորող ցանկություն հայտնեցին օգոստոսի 17-ին աշխատանքային ջոկատի հետ մեկնել Արատես: