2018-ին առաջին անգամ, թե կրկին ու բազմակի մայրացած սեբաստացի ուսուցիչների ֆոտոպատումը օգոստոսյան-նախասեպտեմբերյան է, mskh.am-ին իմ այս դիմումի վռազ արձագանքին շնորհակալ սպասում եմ․․․ Մայրությունը կնոջը տրված աստվածային շնորհ է, ու յուրաքանչյուրը բավարարված լինելու, առաջին անգամ, թե կրկին այդ ապրումով ուրախանալու-ուրախացնելու անօտարելի իրավունք ունի․․․ Կյանքն ի՞նչ է առանց այս տաղի ծննդյան․․․ Վերջին առիթը մեր Աննա Օհանյաննէ՝ իր Նանեով սեբաստացի, Օլյայի Նատալիից հետո․․․ Հետհաշիվ ու առաջ Աստված. դեռ քանի՜սն ունենք, ծննդյան առատ տարի է կրթահամալիրով, Հայաստանով մեկ։ Մայրությամբ՝ առաջին անգամ ու կրկին, ծնունդով է լինում նորոգում փոփոխումը մեր անձնային-հանրային կյանքի․․․
Երեկվա իմ օրվա կարևոր հանգրվանը Արևելյան դպրոց-պարտեզում էր․ Նառա Նիկողոսյանի առաջարկը՝ 2-4 տարեկանների նոր խումբ բացելու մասին, իր լուծումը գտավ․․․ Խմբասենյակը՝ հարմարավետ, միջավայրին հեղինակային ծրագրով ներկայացվող պահանջներին բավարարող, թափանցիկ, ընդարձակ, հետաքրքիր, զարգացնող, անվտանգ. հենց այսօր սկսվող «Մուտք կրթահամալիր» նախագծային ճամբարումկորոշվի այս նոր ծնունդի շահառու 25 սեբաստացիների դաստիարակչական զույգը։ Նախանձից քանի՜ ձմերուկ պայթեց․ բարի վայելում կրթահամալիրի Բանգլադեշի չորս կողմերում, լողափային շարունակվող ճամբարներում։ Տարատարիք սովորողների բաց-միջազգային արտագնա ճամբարը Արատեսից լիցքավորված վերադարձած Սոնա Փափազյանի ղեկավարությամբ վաղը կլինի Սևանի «Ժայռ»-ում մեր՝ համալրված Փարիզից հանգստի ժամանած, սիրելի դարձած «Մկնիկ»-ի մեր գործընկերներով․․․ Բարի սկիզբ ու ընթացք ամենամյա մեր հայ-ֆրանսիական ճամբարին՝ շատացող պատանիներով-ընդարձակվող աշխարհագրությամբ…
Արևելքի ճամբարում՝ հերթական ծննդյան սեղանի շուրջ, ինձ բռնացրին Լիբանանից ժամանած Լիանա, Հովիկ Փոլադյան քույրն ու եղբայրը․․․ Պետք էր, ինձ նմանին վայել էր մայրիկի, ճամբարականների ուրախությունը… արևելահայերեն-արևմտահայերեն․․․ Ինչքա՜ն ծիծաղեցինք․․․ Մեր փոխանակումները, իրար խառնվելը մի կենդանի դպրոց-միջավայր են դառնում ամբողջական մայրենիի առաջացման․․․
Դավիթ Բլեյանը գգվում է մայրիկին ծոցվոր, Արմինեն փորում խաղացող քույրիկին, ում անունը անընդհատ փոխվում է, վերջինը՝ երեկ, Շուշան Բլեյանի ներկայությամբ՝ Սաթենիկ էր, պատմում է եղբայր Դավթի մասին՝ որքա՜ն լավն է ճամբարականը մեր, մայրիկի թիվ մեկ օգնականը, ի՜նչ բախտավոր է այսպիսի եղբայր ունեցողը, հե՛նց աչքը բացեց․․․ Դավիթն էլ շարունակում է, թե ի՜նչ բախտավոր է քույրիկը, որ մայրիկի լիքը ծիծիկներից երբ ուզի, ինչքա՜ն ուզի՝ կաթ է ուտելու․․․
Օրեր առաջ, ցնցուղի տակ, բարձրաձայնեց
– Երկու ծիծիկ ունի մայրիկը, հենց լինեն կաթով, մեկը՝ իրեն, մյուսը՝ քույրիկին․․․
Նոր սեբաստացիներ, «Արատեսի դպրական կենտրոն»-ի նախագծային խմբի ղեկավարներ Սմբատ Պետրոսյանն ու նախագծող-ճարտարապետ Սլավա Մուրադյանը երեկ հեծանվային վազքով անցան Կենտրոն-Գեղարվեստ-Հարավ-Քոլեջ հանգրվաններով․․․ Բաց համալրումը՝ կյանքով-աշխատանքով, այսպիսի զորություն ունեն. մեր դպրոցների ղեկավարներ Շամիրամը, Տաթևը, Քնարիկը, Նառան ոչ միայն ճանաչում են, այլև մի-մի խնդիր լուծում այս ընդունակ-հետաքրքիր-նախաձեռնող մասնագետ-մանկավարժների հետ, պատրաստում միասին, իրական դարձնում Արատեսի դպրական կենտրոնի օգոստոսի պատրաստության և սեպտեմբերի ուսումնական տարվա ծնունդի Կլոր սեղան-ներկայացումը․․․ Մենք կրթահամալիրի Բանգլադեշի մեր չօգտագործվող, վատ օգտագործվող պիտույքներից, կահ-կարասիներից պիտի ծնենք Արատեսինը․․․ Խնայող ամենուր, ամեն ինչում, որ ծրագրերը մեր միջոցով-ջանքերով խնամած, առողջ ծնունդի կյանք ունենան․․․ Մանուկ պահելը, որքան էլ դժվար, գոհություն կյանքի, ուրախության աղբյուր լինի շարունակ․․․
Իսկ Արմինե Թոփչյանը Արատեսի բարձունքներից, քարափներից թարմացած հայացք ունի Բանգլադեշի կրթական պարտեզին․․․ Մեր շուրջն այնքան ավերակ կա, հե՛նց միայն այդ ավերակից-պարսպից ազատվելը, բարձունք գտնելը ու հայացքով նոր՝ շուրջդ, շրջակա աշխարհդ չափելը, ինչպես՝ Գեղարվեստ-Հյուսիսի արևելյան տանիքից, նոր ուսումնական հարթակներից․․․ Արմինեն, Սոնան Փափազյան, Ոսկանյան Մարինենբացթողումն են իմ երեկվա, որ հատուկ էի արել՝ որպես կամուրջ իմ երեկվա և այսօրվա գրերի։ Որքա՜ն արդյունավետ աշխատեց այս եռյակը, այդքան պակասող արատեսյան զովություն, հոգևոր խաղաղություն ու երանություն բերեց մեր սոցիալական ցանցին։ Համեցե՜ք։