Նախագծային խմբի աշխատանք Արատեսում
Խնդիրը՝ օգոստոսի 10-12-ի աշխատանքի շարունակում՝ տեղանքի ուսումնասիրություն, չափագրում, գույքագրում, մաքրում-բարեկարգում, արշավախմբային ճամբարի ծրագիրը կազմելու նպատակով տարբեր ուղղություններով արշավներ։

Այսօր ևս մեկ աշխատանքային փոքր խումբ մեկ օրով եղավ Արատեսում: Խմբի անդամները Սմբատ Պետրոսյանը, Սլավիկ Մուրադյանը, Կարինե Մացակյանը և Գագիկ Չարչյանն էին: Այցելության նպատակը անցած երեք օրերին կատարված աշխատանքի քննարկումը, առաջիկա օրերի կատարվելիք աշխատանքի քննարկումը, ինչպես նաև որոշ հարցերի շուրջ վերջնական որոշման գալն էր: Արված աշխատանքը գոհացնող էր: Խարխուլ երեք շինություն ևս քանդվել էր, մաքրվել քարակույտերը և իրենց տարածքը տրամադրել նոր գաղափարների իրագործման համար: