Այսօր հագեցած օր էր կրթահամալիրում: Ճանաչողական այցով հյուրընկալեցինք Վայոց ձորի մարզի Երիտասարդական կենտրոնի անդամների խմբին՝ կենտրոնի ղեկավար Հասմիկ Մարգարյանի գլխավորությամբ: Առաջինը եղան Մեդիա կենտրոնում, ուր նրանց դիմավորեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Ներկայացվեց դպրոցի առօրյան, դասավանդման հեղինակային ծրագրերը։ Կրթահամալիրի տնօրենը պատասխանեց հետաքրքրող հարցրեին: Այնուհետև եղան կրթահամալիրի Ագարակում, տեսան ուսումնական տնտեսության միջավայրը, ձիավարեցին: Արմինե Թոփչյանի ուղեկցությամբ շրջեցին կրթահամալիրի դպրոցներով՝ Արևմտյան-Մայր դպրոց-Արևելյան դպրոցներ-Քոլեջ-Հյուսիսային դպրոց, ճաշեցին և այցը ամփոփվեց Գեղարվեստի հարթակում: Հատկապես իրենց ուշադրությունը գրավեց, հիացրեց դպրոցների թափանցիկությունը, լուսավորությունը, ուսուցման կազմակերպման բազմաձևությունը, ամենուր բարեհամբույր միջավայրը: Ներկայացվեց բաց համակարգի առավելությունները։ Խոստացան, որ այցելությունները կրթահամալիր շարունակական բնույթ կկրեն և կփորձեն կրթահամալիրի փարձը կիրառել նաև մարզի ուսումնական հաստատություններում:
1