Արատեսից վերադարձավ աշխատանքային-արշավախմբային ևս մեկ խումբ

DSCN0270Այսօր Արատեսից վերադարձավ օգոստոսի 17-ից այնտեղ աշխատանքներ կատարող հերթական աշխատանքային խումբը: Մեզ առաջադրված աշխատանքները կատարեցինք բարեխղճորեն և հասցրիք տրամբանական ավարտին: Աշխատանքի հետ համատեղելով ճամբարային հագեցած առօրյան, ժամանակը այնպես օգտագործեցինք, որ յուրաքանչյուր պահից հաճույք ստանանք, քանի որ Արատեսը իսկապես դրախտավայր է և այնտեղ ձանձրանալն ուղղակի անհնար է, նամանավանդ պրպտուն միտք ունեցողների համար:

Աղբից և ոչ պիտանի գույքից մաքրեցինք ևս երկու կացարան: Բակային տարածքներից քաղեցինք և հավաքեցինք չորացած խոտածածկույթը, որը ոչ միայն տգեղ էր, այլ իրական վտանգ էր ներկայացնում հրդեհի համար: Նաև հեռացրինք այդ տներին հարող բոլոր տեսակի ցանկապատերը: Քանդված շինություններից մնացած փայտանյութերը տեղափոխեցինք դրանց համար նախատեսված վայրը: Խմբի մեջ ընդգրկված աղջիկներն էլ Արատես դպրական կենտրոն նախագծի անդամ Անուշ Համբարյանի գլխավորությամբ թե համեղ ճաշատեսակներ պատրաստեցին, թե օգնեցին մեզ այլ գործերում:

Աշխատանքներից անմասն չմնաց նաև մեզ Արատես տեղափոխող միկրոավտոբուսի վարորդ Արթուրը, ով իր գործը պրոֆեսիոնալ կատարելուց բացի, օգնեց բոլոր տեսակի գործերում։

DSCN0241DSCN0250DSCN0255DSCN0279DSCN0304DSCN0231DSCN0232DSCN0233DSCN0234DSCN0236DSCN0249DSCN0252DSCN0258DSCN0259DSCN0266DSCN0268DSCN0269DSCN0270DSCN0277DSCN0280DSCN0284DSCN0289DSCN0291DSCN0295DSCN0297DSCN0309DSCN0311DSCN0321DSCN0327DSCN0328DSCN0331DSCN0333DSCN0334DSCN0342DSCN0345DSCN0348DSCN0350DSCN0353DSCN0355DSCN0356DSCN0357DSCN0359DSCN0361DSCN0370DSCN0371DSCN0375DSCN0376

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s