Երեկ երեկոյան Արատեսի դպրական կենտրոնում տեղի ունեցավ քննարկում և ներկայացում Արատեսի դպրական կենտրոնի երեկվա, այսօրվա և վաղվա օրվա մասին:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացրեց դպրական կենտրոնի ստեղծման պատմությունը, կատարված գործերը, ինչպես նաև հետագա անելիքները:
Ներկայացմանը իրենց ներկայությամբ պատվել էին ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը, Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի անդմաները՝ տնօրեն Հասմիկ Մարգարյանի գլխավորությամբ, կրթահամալիրի սովորողներ, ուսուցիչներ:
Քննարկվեց նաև սեպտեմբերի 7-ին դպրական կենտրոնի վերաբացման հարցերը, հստակ որոշվեց ծրագիրը, մասնակիցների Արատես հասնելու երթուղիները և այլն: