Ավերակը կանչ ունի, կապ է, և խոնարհ եկեղեցին ավարակ չէ…

DSCN9845Դավիթ Բլեյանն ու Արմինեն լուրջ վերաբերվեցին իմ վնասված ցուցամատին. ես, գիտեք, նշանավոր անփույթ եմ, երբ անելիքը վերաբերվում է իմ տանը, իմ անձնականին։ Տարան կիրակի առավոտով հիվանդանոց, բերեցին…
Դավիթն՝ իր նշանավոր հումորով.
– Պա՜պ, նորից ցույց տուր վնասված մատդ, տեսնեմ․․․ կոտրված է, թե ճզմված․․․ բա ի՞նչ ես անելու․․․
– Չգիտեմ, Դավի՛թ, դե, գնում ենք վիրաբույժի մոտ, թող ինքը որոշի։ Երկու ցուցամատն ի՞նչ եմ անում, ամեն ինչ շուրջդ դու տեսնում ես, կարելի է և էս ձախինը՝ վնասվածը, կտրել․․․
– Հա՛, լավ է, պա՛պ, որ միջնամատդ չէ, թե չէ ո՞նց էիր էսպես անելու․․․
Եվ աչքերիս մեջ նայելով՝ ցույց է տալիս նշանավոր հայհոյանք-շարժումը․․․

Читать далее

Արատես, լուսնյակ գիշեր, խարույկ, քննարկումներ

DSCN0756Հեղինակ՝ Քնարիկ Ներսիսյան․

Արատես…

Ամռան գիշեր, լուսնյակ գիշեր, խարույկ, դպրական կենտրոնի մասին նախագծային քննարկումներ:

Ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանի խոսքը, գնահատականը նախագծին։

Արատես։ «Մուտքի» ճամբարն էլ արդեն կկարոտի․․․

DSCN0742Արդեն երկրորդ անգամն է, ինչ սիրտս ու քայլերս ուղղվում են Արատես․․․այս անգամ ինձ հետ էին նաև կրթահամալիր դիմած սովորողները, ովքեր «Մուտքի» ճամբարի շրջանակներում այց պետք է կատարեին Արատես։ Ճամբարականները 14-ն էին, ովքեր ոչ մի րոպե չուշացան, հակառակը եկել էին ինձանից էլ շուտ։  Դեպի Արատես ճանապարհը, եթե հաշվենք թվերով, չափման միավորներով, երկար է, բայց մեզ հետ էին Տիար Բլեյանն ու իր մտերիմ ընկեր, ճարտարապետական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր՝ պարոն Աշոտ Գրիգորյանը։ Читать далее