Ավերակը կանչ ունի, կապ է, և խոնարհ եկեղեցին ավարակ չէ…

DSCN9845Դավիթ Բլեյանն ու Արմինեն լուրջ վերաբերվեցին իմ վնասված ցուցամատին. ես, գիտեք, նշանավոր անփույթ եմ, երբ անելիքը վերաբերվում է իմ տանը, իմ անձնականին։ Տարան կիրակի առավոտով հիվանդանոց, բերեցին…
Դավիթն՝ իր նշանավոր հումորով.
– Պա՜պ, նորից ցույց տուր վնասված մատդ, տեսնեմ․․․ կոտրված է, թե ճզմված․․․ բա ի՞նչ ես անելու․․․
– Չգիտեմ, Դավի՛թ, դե, գնում ենք վիրաբույժի մոտ, թող ինքը որոշի։ Երկու ցուցամատն ի՞նչ եմ անում, ամեն ինչ շուրջդ դու տեսնում ես, կարելի է և էս ձախինը՝ վնասվածը, կտրել․․․
– Հա՛, լավ է, պա՛պ, որ միջնամատդ չէ, թե չէ ո՞նց էիր էսպես անելու․․․
Եվ աչքերիս մեջ նայելով՝ ցույց է տալիս նշանավոր հայհոյանք-շարժումը․․․

Մատիս հետ կատարվածի համար չեմ փոշմանել, ինչպես որ ոչ մի պահ չեմ փոշմանել Եղեգիսի ջրերում իմ տղայական սուզումների, ջրախաղի համար․․․ Էլ ինչի՞ ենք ապրում․․․ Գետը, ձորը, կիրճը, ջուրը, քարափը, վերելքը․․․ քարն ու թուփը․․․ սրբազան մասունքը, իմ գտած հարթակներից էս աշխարհին նայելը, ընկերների հետ քայլքով էս ամեն ինչի հայտնագործումը. սա եմ ես անվանում Եղեգիս, նրա  Արատեսով ու գետի վանքով, նրա Եղեգիս, թե Վարդահովիտ գյուղերով․․․

Քոլեջի մուտքի ճամբար:

Ամենուր այստեղ ավերակներ են… Ավերակը կանչ ունի, կապ է. քանի՜ անգամ ես փորձեցի կտրել իմ կապերը՝ չլսել-չտեսնել․ իմ կյանքն է, չեղավ, ու Արատեսը՝ իր դպրական կենտրոնով, բնության գրկում, որպես կրթահամալիրի ուսումնական կենտրոն-մասնաճյուղ, իմ աշխատանքն է եղել, հիմա դրա ընդարձակումը՝ ավերակներից Եղեգիսի տարածքներն ազատելը… Հանկարծ չփորձեք ավերակ համարել նաև վանք-հուշարձանները. Արատեսի վանքը 1989-ից սկսած, ինձ համար գործող եկեղեցի է, խոնարհ՝ իր վիճակով, սպասումով, համբերությամբ, երբ շուրջդ ավերակ-բռնություն-անտեսում է, շարունակ վտանգներ… Հե՞շտ է ավերակում ապրելը-գործելը, աղոթատեղի մնալը… Ու վերջապես… Արատեսի վանքը տարիների մեր երևացող-չերևացող ջանքերով, դպրական կենտրոնով ազատվում է՝ իր շուրջ-բոլորով, սկսում է ապրել մեզանով, մարդկանցով, պատանի-երիտասարդ, բոլոր տարիքի մարդկանցով, որ գալիս են, կգան, որպես ուխտավորներ, որպես այցելուներ նշանավոր հուշարձանի, բայց ավելի ու ավելի շատ, կանոնավոր օրացույցով, գալիս են-կգան, որպես բնության գրկում դպրական կենտրոնի սովորողներ և սովորեցնողներ․․․ Եվ կարևոր է օգոստոսյան այս փուլում արձանագրելը, որ Արատեսը իր կառուցումով ուսումնական կենտրոնի, իր բնության գրկում անընդհատ դարձող դպրոցով, իր նշանավոր բլոգով, հայտնվել է հանրային ուշադրության կենտրոնում, որ նրա կառուցումն իրականացնողը նրա բնակիչն է՝ որպես կենտրոնի սովորող, թե եղեգիսցի շինարար․․․ Իսկ հայաստանյան մասնագիտական համայնքի կողմից կառուցման վերահսկողությունը, մշտական ուսուցման համակարգումը ստանձնեց ճարտարապետ-հետազոտող-թանգարանագետ դոկտոր Աշոտ Գրիգորյանը օգոստոսի 24-ի հայտարարված հավաքում, կառուցապատվող Արատեսի տարածքում շրջայցին՝ 16։00, դպրական կենտրոնի բացօթյա կլոր սեղան-ներկայացման ժամանակ՝ ճիշտ ժամը 18։00…

Տեխնոլոգիական առաջին պարապմունք Քոլեջի նորեկների հետ:

Սրանից հետո մեր որոշումերը, կլոր սեղանները, ներկայացումները, հանդիպումները կլինեն բաց, հայտարարված ժամին, բայց Արատեսում, դպրական կենտրոնի հարթակներից մեկում․․․ Մենք խոսում ենք բնության գրկում շուրջտարյա գործող, բաց դպրական կենտրոնի մասին՝ իր հրապարակած դասընթացներով-հավաքներով-ճամբարներով․․․ Մենք այսպիսով ուժ-իրավունք ենք ստանում խոսելու Արատեսի վանք-բարձունքի՝ վանական համալիրի վերականգնումը սկսելու մասին․․․ Սեպտեմբերի 7-ին 2018-2019 ուսումնական տարվա յուրօրինակ արշավախմբային մեկնարկն է եռօրյա հավաքով, որի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 8-ը, նվիրված կլինի Արատես վանքին՝ իր վերականգնման նախագծով. հարգելի ճարտարապետ-վերականգնողներին հրավիրում ենք դպրական կենտրոնում իրենց նախագիծը ներկայացնելու․․․

Դավթի զբոսանքը Անգիական այգում։
Լուսանկարները՝  Արմինե Աբրահամյանի, Մելինե Մարտիրոսյանի:

– Դավիթ, արի մի քիչ մաթեմատիկա անենք, խնդիր լուծենք,- երեկոյան պատշգամբից կանչում է Արմինեն պլանշետից կտրելու համար․․․
– Քո մաթեմատիկան գիտեմ, ոնց որ մայրենի լինի․․․
Հետո Արմինեն արդարանում է․
– Բա չասե՞մ՝ խնդիրը ներկայացրու, պատմիր․․․
Ի՜նչ դիպուկ է մեր տղան. քո մաթեմատիկան ոնց որ մայրենի․․․ Այսպես է Հայաստանով մե՞կ…

Սիրով հաշվեցի․ Արատեսի դպրական կենտրոնի հերթական օգոստոսյան՝ 23-26-ի եռօրյա հավաքին տարբեր խմբերով, բայց նույն՝ աշխատանքին, դպրական կենտրոնի բարեկարգմանը, նրա 2018-2019 ուստարվա անընդհատ բաց, օրացուցային գործունեության պատրաստմանը մասնակցեցին 50-ի չափ մարդիկ, նրանց կեսը՝ սեբաստացիներ, գիշերումով․․․ Ոգևորող ցուցանիշ է։ Կրթահամալիրի ավագ ջոկատի վերադարձը՝ արդեն որպես մենթոր գործող Անուշ Համբարյանի ուղեկցությամբ, Սելիմ-Վարդենյաց լեռնանցք-Մարտունիով էր, Սևանի ավազանով, լճում խոստացված լողով, Այրիվանքի նշանավոր հայացքով լճի լազուրին․․․ Եկել են բարեհաջող, կպատմեն իրենց հայտնագործած հայրենիի մասին․․․ Ինչպես խարույկի շուրջ, ուրբաթ իրիկունը խոստովանեցին՝ առաջին անգամ է, որ Եղեգիսում են, առաջին անգամ՝ վրանի տակ, այսպես՝ խարույկի շուրջ, որպես կառուցման-ուսուցման մասնակիցներ, ճարտարապետ-դոկտորի սաներ․․․ Եկան, տեսան ու պատմում են․․․

Նյութը՝ կրթահամալիրի տնօրենի բլոգից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s