Արատես։ «Մուտքի» ճամբարն էլ արդեն կկարոտի․․․

DSCN0742Արդեն երկրորդ անգամն է, ինչ սիրտս ու քայլերս ուղղվում են Արատես․․․այս անգամ ինձ հետ էին նաև կրթահամալիր դիմած սովորողները, ովքեր «Մուտքի» ճամբարի շրջանակներում այց պետք է կատարեին Արատես։ Ճամբարականները 14-ն էին, ովքեր ոչ մի րոպե չուշացան, հակառակը եկել էին ինձանից էլ շուտ։  Դեպի Արատես ճանապարհը, եթե հաշվենք թվերով, չափման միավորներով, երկար է, բայց մեզ հետ էին Տիար Բլեյանն ու իր մտերիմ ընկեր, ճարտարապետական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր՝ պարոն Աշոտ Գրիգորյանը։

20180824_092102

Ինչպես արդեն կռահեցիր, իմ սիրելի ընթերցող, մեր ճանապարհը հագեցած էր  բուռն զգացմունքներով, տեսարաններով, գիտելիքներով ու ժպիտներով։ Առաջին կանգառը Պարույր Սևակի հուշաքարն էր, որտեղ լռությունն էլ մի ամբողջ խոսք էր․․․

 

Ճանապարհին մեր երկրորդ կանգառն այնտեղ էր, որտեղից երևում էր Արարատն իր ամբողջ գեղեցկությամբ։ Պրոֆեսորը մեզ պատմեց Արարատի մասին հետաքրքիր պատմություններ, տարբեր ուսումնասիրությունների արդյունքներ լուսաբանեց, խոսեցինք նաև Նոյյան տապանի մասին։20180824_093826.jpg

 

<<Պատշգամբը>>, որտեղից երևում էր լեռը բազում այցելուներ էր ունեցել և անխնամ տեսք ուներ։ Քանի որ սեբաստացիների ամենամեծ առաքելություններից մեկը դա տարածքի պահպանման և մաքրման աշխատանքներին մասնակցելն է, որոշեցինք գոնե միայն պլաստիկից ազատել այդ տեսադաշտը։ Եթե Դու, իմ սիրելի ընթերցող, կարծում ես, որ բնությանն օգնելը դա ամենաբարդ գործն է, ապա սխալվում ես։ Տասնհինգ րոպե աշխատանքը տեսանելի արդյունք տվեց և մեր, արդեն սիրելի <<պատշգամբը>> մաքրվեց տարիների ընթացքում կուտակված շշերից։ Եվս մեկ բարի գործ գումարենք մեր ճամբարի օգտին։

 

Երրորդ կանգառը Եղեգիսն էր․․․ այցելեցինք Զորաց եկեղեցի, որը խորան էր բաց երկնքի տակ, լսեցինք Զորաց եկեղեցու պատմությունը։ Եկեղեցու բակից հեռվում երևում էին Սմբատաբերդի պարիսպները։ Ակամայից ուժ էինք ստանում տեսարանից, եկեղեցու և բերդի հայացքներից։

 

Արատես հասնելուն պես ճամբարականները տեղավորվեցին ու բոլորս անցանք առօրյա կենցաղային գործերին։  Առաջին աշխատանքը մեծ ռազմական վրանի տեղադրման հարցն էր։ Տղաները՝ այնտեղ գիշերն անցկացնելու մտքից ոգևորված, անմիջապես սկսեցին աշխատանքն, ու արդեն մեկ ժամ անց վրանը կանգնած էր իր ողջ գեղեցկությամբ։ 20180824_133215.jpg

Երեկոյան ուեցանք քննարկում, որտեղ որոշվեցին, նախագծվեցին և իրենց լուծումները ստացան Արատեսին վերաբերող բազում հարցեր։ Հավաքին մասնակից էին նաև ճամբարականները, ովքեր համակ ուշադրությամբ հետևում էին ամեն մի խոսքին և տիարի ու մեր առաջարկներին ավելացնում էին իրենց մտքերը։

IMG_20180824_184620.jpg

Նյութի աղբյուրը՝ Լիլիթ Յախինյանի բլոգ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s