Օգոստոսի 24-ին աշակերտներով և կազմակերպիչներեով՝ Աշոտ Բլեյանի, պռոֆեսոր Աշոտ Գրիգորյանի հետ մեկնեցինք Արատես: Մենք ճանապարհին կանգ առանք Պարյուր Սևակի վթարի վայրում: Խոսեցինք Սևակից, տնօրենը և պրոֆեսորը հիշեցին իրենց մանկությունից դեպքեր, երբ հանդիպել են Սևակին` կինոդահլիճում:
Հաջորդ կանգաոում մենք աղբ հավաքեցինք: Հետո գնացինք Եղեգիս գյուղ, որտեղ բարձրացանք Զորաց եկեղեցին: Այն կառուցվել է 14-րդ դարում: Այնտեղ օրհնում են զինվորներին, այստեղից էլ ծագել է այդ անունը:
Եվ վերջապես հասանք Արատես: Աշոտ Բլեյանի ուղեցկությաբ բարձացանք սար, ապա վերադարձանք, փոքր-ինչ աշխատեցինք: Իսկ գիշերը նստեցինք խարույկի շուրջ, ծանոթացանք իրար հետ, և Աշոտ Բլեյանը պատմեց, որ նախկինում եղել է ադրբեջանաբնակ գյուղ է:
Վաղ առավոտյան մենք քայլարշավ կատարեցինք Արատեսում: Իսկ վերադառնալուց հետո կազմակերպեցինք խաղեր, գնացինք ջրվեժ: Ջրվեժի ճանապարհը շատ բարդ էր, բայց մենք հաղթահարեցինք: Արդեն գիշեր էր, խարույկի շուրջ մենք պատմեցինք մեր տպավորությունների մասին Արատեսի շուրջ: Արդեն վերջին օրն էր, իսկ մենք չէինք ուզում վերադառնալ: Հավաքեցինք մեր իրերը, որ վերադառնաք: Ետ գալու ճանապարհին այցելեցինք Սևանի Հայրավանք եկեղեցին :
Սևանում մի փոքր լողացինք, Հայրավանք եկեղեցուց այնքան սիրուն էր երևում:
Արատեսում այքան գեղեցիկ էր, որ չէինք ուզում վերադարնայինք: Լուսին Տեր Դավթյանի գրառումը՝ իր բլոգում։