Արատեսից վերադարձավ աշխատանքային-արշավախմբային ևս մեկ խումբ

DSCN0270Այսօր Արատեսից վերադարձավ օգոստոսի 17-ից այնտեղ աշխատանքներ կատարող հերթական աշխատանքային խումբը: Մեզ առաջադրված աշխատանքները կատարեցինք բարեխղճորեն և հասցրիք տրամբանական ավարտին: Աշխատանքի հետ համատեղելով ճամբարային հագեցած առօրյան, ժամանակը այնպես օգտագործեցինք, որ յուրաքանչյուր պահից հաճույք ստանանք, քանի որ Արատեսը իսկապես դրախտավայր է և այնտեղ ձանձրանալն ուղղակի անհնար է, նամանավանդ պրպտուն միտք ունեցողների համար:

Читать далее

Հագեցած օր կրթահամալիրում

DSCN0075

Այսօր հագեցած օր էր կրթահամալիրում: Ճանաչողական այցով հյուրընկալեցինք Վայոց ձորի մարզի Երիտասարդական կենտրոնի անդամների խմբին՝ կենտրոնի ղեկավար Հասմիկ Մարգարյանի գլխավորությամբ: Առաջինը եղան Մեդիա կենտրոնում, ուր նրանց դիմավորեց կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Читать далее

Եռօրյա ճամբարի կազմակերպման մասին

23Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի  առաջարկությամբ «Արատեսի դպրական կենտրոն» նախագծային խմբին օգոստոսի 17-19-ը թույլ տալ «Դպրոց բնության գրկում» դաշտային-արշավախմբային ճամբարում կազմակերպման նպատակով Արատեսում շարունակել նախապատրաստական աշխատանքը։ Այդ նպատակով՝

Читать далее

Նախագծային խմբի աշխատանք Արատեսում

14

Նախագծային խմբի աշխատանք Արատեսում

Խնդիրը՝ օգոստոսի 10-12-ի աշխատանքի շարունակում՝ տեղանքի ուսումնասիրություն, չափագրում, գույքագրում, մաքրում-բարեկարգում, արշավախմբային ճամբարի ծրագիրը կազմելու նպատակով տարբեր ուղղություններով արշավներ։

Читать далее

Եվս մեկ հագեցած օր Արատեսում

DSCN9852Այսօր ևս մեկ աշխատանքային փոքր խումբ մեկ օրով եղավ Արատեսում: Խմբի անդամները Սմբատ Պետրոսյանը, Սլավիկ Մուրադյանը, Կարինե Մացակյանը և Գագիկ Չարչյանն էին: Այցելության նպատակը անցած երեք օրերին կատարված աշխատանքի քննարկումը, առաջիկա օրերի կատարվելիք աշխատանքի քննարկումը, ինչպես նաև որոշ հարցերի շուրջ վերջնական որոշման գալն էր: Արված աշխատանքը գոհացնող էր: Խարխուլ երեք շինություն ևս քանդվել էր, մաքրվել քարակույտերը և իրենց տարածքը տրամադրել նոր գաղափարների իրագործման համար:

Читать далее

Օրվա ամեն մի գիրը տաղ է ծննդյան…

162018-ին առաջին անգամ, թե կրկին ու բազմակի մայրացած սեբաստացի ուսուցիչների ֆոտոպատումը օգոստոսյան-նախասեպտեմբերյան է, mskh.am-ին իմ այս դիմումի վռազ արձագանքին շնորհակալ սպասում եմ․․․ Մայրությունը կնոջը տրված աստվածային շնորհ է, ու յուրաքանչյուրը բավարարված լինելու, առաջին անգամ, թե կրկին այդ ապրումով ուրախանալու-ուրախացնելու անօտարելի իրավունք ունի․․․ Կյանքն ի՞նչ է առանց այս տաղի ծննդյան․․․ Վերջին առիթը մեր Աննա Օհանյաննէ՝ իր Նանեով սեբաստացի, Օլյայի Նատալիից հետո․․․ Հետհաշիվ ու առաջ Աստված. դեռ քանի՜սն ունենք, ծննդյան առատ տարի է կրթահամալիրով, Հայաստանով մեկ։ Մայրությամբ՝ առաջին անգամ ու կրկին, ծնունդով է լինում  նորոգում փոփոխումը մեր անձնային-հանրային կյանքի․․․

Читать далее

Կլոր սեղան քննարկում «Արատեսի դպրական կենտրոն 2018» նախագծի շուրջ

7 «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոցում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում «Արատեսի դպրական կենտրոն 2018» նախագծով օգոստոսին կատարված  և հետագա աշխատանքների շուրջ, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկին դպրական կենտրոնի գործունեության հետ կապված: Читать далее