Սեպտեմբերի 21-23-ը, հայրենագիտական եռօրյա նախագծով Արատեսի դպրական կենտրոն էին մեկնել կրթահամալիրի կրտսեր դպրոցների սովորողների և դասավանդողների քառասուն հոգանոց խումբ՝ 29 սովորող և 11 դասաավանդող, այդ թվում և կրթահամալիրի տնօրենը, ինչպես նաև տեխնոլոգներ, ովքեր անհատական նախագծերով հանդես եկան դպրական կենտրոնի գեղարվեստի անկյունը բարեկարգելու շուրջ: Եռօրյա ճամբարումը համընկավ «Բարձունքի հաղթահարում» կրթահամալիրյան ամենամյա տոն-նախագծին, որն էլ իհարկե սիրով համատեղեցինք: Երկու օր անընդմեջ՝ 08:00-17:00 եղել ենք ոչ պակաս քան 2200մ բարձրունքում, իսկ ահա Արատեսը՝ մեր սիրելի, ծովի մակարդակից գտնվում է շուրջ 2000մ բարձրության վրա: Читать далее
Месяц: Сентябрь 2018
Հարթակում քննարկվում են արատեսյան նախագծերն ու կատարված աշխատանքները. ՖՈՏՈՇԱՐՔ
Արատեսում աշխատանքները շարունակվում են, տարատեսակ հավաքներն ու ճամբարները՝ ևս:
Կրթահամալիրի Արատեսի մասնաճյուղի ղեկավար Սմբատ Պետրոսյանն արդեն հանրայնացրել է դպրական կենտրոնում իրականացվող նախագծերի բաղկացուցիչներն ու Արատեսի դպրական կենտրոնումիրականացվող ուսումնական նախագծերը, ուսումնական աշխատանքի ուղղությունները, բնության գրկում դպրոցի ճամբարային նախագծերին ներկայացվող պահանջները՝ բոլոր անհրաժեշտ դիտարկումներով ու ենթակետերով:
Արատեսի դպրական կենտրոնում իրականացվող ճամբարային նախագծերի բաղկացուցիչներ
Արատեսի դպրական կենտրոնում շուրջտարյա ճամբարների մեկնարկը տրված է: Դպրական կենտրոնում տեղի են ունեցել ուսումնական, հայրենագիտական, բնապահպանական, ստեղծագործական, ռազմամարզական և այլ բնույթի ճամբարաներ, որոնց ցանկը գնալով կբազմապատկվի: Ճամբարներին մասնակցել են ինչպես կրթահամալիրի տարբեր դպրոցների տարատարիք սովորողներ, այնպես էլ Եղեգիս խոշորացված համայնքի և այլ դպրոցների աշակերտներ: Читать далее
Քննարկում Գեղարվեստի հարթակում
Սեպտեմբերի 27, ժամը 14։00
Քննարկում Գեղարվեստի հարթակում
- Արատեսի դպրական կենտրոնում իրականացվող ուսումնական նախագծերը, ուսումնական աշխատանքի ուղղությունները, բնության գրկում դպրոցի ճամբարային նախագծերին ներկայացվող պահանջները
- Հոկտեմբերի ուսումնական օրացույց
- Արատեսի դպրական կենտրոնում կառուցապատման ծրագիր
Արատեսի դպրական կենտրոնի նախագծային առաջարկներ
Արդեն մոտ երկու ամիս է, ինչ ընթանում են Արատեսի դպրական կենտրոնի նախագծային և շինարարական աշխատանքները։ Նախագծային մոտեցումները մի քանի անգամ փոփոխվել են, բայց էությունն անփոփո է՝ կառուցում ենք դպրոց՝ բնության գրկում։ Ձեզ ենք ներկայացնում կատարված էսքիզային, չափագրման, նախագծման և շինարարական աշխատանքները, և ակնկալում ենք մեկնաբանություններ ու առաջարկներ, քանզի Արատեսի դպրական կենտրոնը բոլորինն է ու պետք է լինի բոլորի սրտով։ Читать далее
Շոպենը սկուչնի ա, մի դիր…
Մաս առաջինում իմ գրի Երևանի ավագանու մինչընտրական եռօրյան է… Որքան կսազեր սրան, համաձայնեցնելով Դավթի հետ, Բախի «Տոկատա և ֆուգան»…
Դավիթ Բլեյանինը Մոցարտի կոնցերտներն են…
– Շոպենը սկուչնի ա, մի դիր,- ասում է։
Ու ամեն օր (իմ Արատեսում եղած օրերի մասին վկայությունը Արմինեինն է), քնելուց առաջ, մայրիկի պլանշետով, անկողնում մայրիկին գրկած, Մոցարտ-Բախ լսող Դավիթ Բլեյանը… եթե իմ աչքի առաջ չլիներ, գոնե կկասկածեի… Читать далее
Արատեսը՝ գիշերային աստղային երկնքի դիտումներով
Արատեսը՝ գիշերային աստղային երկնքի դիտումներով
Սեպտեմբերի 28-30-ը նախատեսված է ուսումնական-աստղագիտական-էկոլոգիական-ազգագրական ճանապարհորդություն դեպի Արատես։ Ճամփորդությանը մասնակցելու են Ավագ դպրոցի 9, 10, 11-րդ դասարանի սովորողները։ Читать далее
Military Sports Camp in the Schooling Center Arates
The High School students of the “Mkhitar Sebastatsi” Educomplex and also the students of senior classes from the villages of Karaglukh, Taratumb, Aghnjadzor, Goghtanik, Hermon and Yeghegis came to Arates Schooling Center on September 14 to take part in the military sports camp. Читать далее
Փոխնախարարների այցը Արատեսի դպրական կենտրոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կրթություն — Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը դաշտային մասնաճյուղ ունի.TESAKET.info
Եղեգիսի համայնքի Արատես բնակավայրում կրկին մարդաշատ է:
Սեպտեմբերի 14-ից այստեղ ռազմամարզական ճամբարի են եկել «Միթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի և ավագ դպրոցի սաներն ու համայնքի Քարագլուխ, Թառաթումբ, Աղնջաձոր գյուղերի բարձր դասարանցիներն ու Գողթանիկի, Հերմոնի և Եղեգիսի 9–րդ դասարանցիները: Մասնակիցները բաժանվել են ջոկերի, ապրում են դաշտային պայմաններում՝ հատուկ գրաֆիկով ՝ վերկաց, շարականների կատարում, ճաշ, վազք՝ Եղեգիսի կիրճով, մարձազևերի պարապմունքներ՝ նետաձգություն, հրաձգություն, սուսերամարտ: Ռազմերգերի ու հիմնի կատարումը ևս ծրագրով նախատեսված կետ է՝ ճամբարականների օրվա ռեժիմում: Պահեստազորի փոխգնդապետ Արմեն Դավթյանի ղեկավարությամբ ճամբարականները իրականացնում են նաև շարային պարապմունքներ: Читать далее