Լսեցի. միշտ ուրախ լինեմ՝ շուրջ տարի և այսօր` սեպտեմբերի չորսին-հինգին…

Դավիթ Բլեյանն իր նախաձեռնությամբ, հայրիկից թաքուն, շնորհավորական բացիկ է պատրաստել Արմեն եղբոր և մայրիկի աջակցությամբ… Սա՝ սեպտեմբերի երեքին, մինչև ժամը տասը, իմ քունը… Իսկ այսօր շուտ է արթնացել, յոթը չկա, ինձանից աննկատ պատրաստվում է նույնքան հանկարծակի ինձ շնորհավորել: Արմինեին հարցնում եմ.
– Ո՞ւմ նախաձեռնությունն է, ինչո՞ւ բացիկ…
– Ինքը գիտի, որ բոլորն էլ շնորհավորական բացիկներ են պատրաստում… Մենք պնդում էինք, որ շնորհքով անի, սիրուն լինի…
– Իսկ Դավի՞թը,- հարցնում եմ:
– Ի՜նչ եք խառնվել իրար, մեկ է, ոնց էլ անեմ, հայրիկը ուրախանալու է…
Ուրախացա։

 

 

Читать далее