
Կրկին Արատեսում եմ, կրկին վերապրեցի այն ժամանակները, երբ տարիներ առաջ հաճախ էի հայտնվում այնտեղ …
Ինչքա՜ն բան է փոխվել ու փոխվում Արատեսում: Ամենուրեք շինարարական աշխատանքներ, շինաղբի վերացում, աշխատանքային եռուզեռ , նոր նախագծեր ՝ տեսանելի լուծումներով …
Մեր խմբի հետ էր նաև Արատեսի խոնարհված վանքի վերականգնման նախագծի ճարտարապետ Սամվել Այվազյանը: Նա ներկայացրեց վանքի վերակառուցման նախագծի պատմությունն ու իրականացման ընթացքը։
Տիար Բլեյանի արթուն աչքն ու ներկայությունը Արատեսում ոգևորում է բոլորին: Նրա անհոգնել եռանդը փոխանցվում է յուրաքանչյուրին…
Այնտեղ էին նաև կրթահամալիրի, Վայոց ձորի երիտասարդական կենտրոնի, Շատինի պատանիների-երիտասարդների մի մեծ խումբ, որոնց շնորհիվ էլ օրեցօր Արատեսը դառնում է ավելի համոզիչ ու կանչող…
Իմ մեկօրյա ֆոտոպատումը կպատմի այդ մասին.