Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Արատեսի դպրական կենտրոնում մեկնարկեց եռօրյա ռազմամարզական ճամբարը: Կրթահամալիրի ավագ և միջին դպրոցի սովորողներին Արատեսում միացավ նաև Եղեգիսի և Հերմոնի սովորողներից 1 ջոկատ: Ջամբարականների առօրյան այնպիսին է՝ ինչպիսին բանակայինը: Շարվել, ցրվել, ջոկ՝ իր հրամանատարով, աղոթք ճաշից առաջ, ֆիզիկական պատրաստություն, մարզական միջոցառումներ, հայրենասիրական երգ ու պար և այլն: Ճամբարականները գիշերելու են կոկիկ վրաններում՝ մահճակալների վրա ՝ ապահովված էլեկտրականությամբ: Վաղը մեզ կմիանան նաև Քարագլուխի, Գողթանիկի և Աղնջաձորի սովորողներից ևս 2 ջոկատ: