День: 17 сентября, 2018
Կրթություն — Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը դաշտային մասնաճյուղ ունի.TESAKET.info
Եղեգիսի համայնքի Արատես բնակավայրում կրկին մարդաշատ է:
Սեպտեմբերի 14-ից այստեղ ռազմամարզական ճամբարի են եկել «Միթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի և ավագ դպրոցի սաներն ու համայնքի Քարագլուխ, Թառաթումբ, Աղնջաձոր գյուղերի բարձր դասարանցիներն ու Գողթանիկի, Հերմոնի և Եղեգիսի 9–րդ դասարանցիները: Մասնակիցները բաժանվել են ջոկերի, ապրում են դաշտային պայմաններում՝ հատուկ գրաֆիկով ՝ վերկաց, շարականների կատարում, ճաշ, վազք՝ Եղեգիսի կիրճով, մարձազևերի պարապմունքներ՝ նետաձգություն, հրաձգություն, սուսերամարտ: Ռազմերգերի ու հիմնի կատարումը ևս ծրագրով նախատեսված կետ է՝ ճամբարականների օրվա ռեժիմում: Պահեստազորի փոխգնդապետ Արմեն Դավթյանի ղեկավարությամբ ճամբարականները իրականացնում են նաև շարային պարապմունքներ: Читать далее
Ձեր բոլորի տիարը` Արատեսով, Արատեսում…
Կրթահամալիրը որպես աշխարհ դուրս պիտի գար Բանգլադեշից ու տարածվեր տարածվեր… սա մեր մանկավարժությամբ է որոշված, ասված է՝ ստեղծական, մոբիլ, առանց խտրության, յուրարքանչյուրի համար, ամենուր, անսահման…
Բայց որ Սևանի «ժայռ»-ով, Վարդենյաց լեռնանցքով, Սելիմի քարավանատնով, Քարագլուխի կիրճով կմտներ-կհասներ-կվերադառնար Եղեգիսի Արատես ու սեպտեմբերին Արատեսը կլիներ նույնքան բանուկ, ներառական, գրավիչ, հետաքրքիր, որքան կրթահամալիրի Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտքը… Սա եղավ, և այս էինք մենք փաստում մեր եռօրյա ռազամամարզական բաց հավաքով. Եղեգիսի պատանիներով, ուսուցիչներով, դպրոցների տնօրեններով, համայնքապետ-գյուղապետերով, ՀՀ պաշտպանության, Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարներով, Կրթության և գիտության, Բնապահպանության նախարարությունների վարչությունների պետերով, Վայոց ձորի մարզպետով… Ու սրանով նաև՝ բոլորի տիարի ուրախությունը, որ չփոխանցեմ, պատկերացրե՜ք…
Այսպիսի լեցուն երեք օր՝ կրթահամալիրի քոլեջի և ավագ դպրոցի սովորողների նախապատրաստած…
Նյութի աղբյուրը՝ կրթահամալիրի տնօրենի օրագրից