Մաս առաջինում իմ գրի Երևանի ավագանու մինչընտրական եռօրյան է… Որքան կսազեր սրան, համաձայնեցնելով Դավթի հետ, Բախի «Տոկատա և ֆուգան»…
Դավիթ Բլեյանինը Մոցարտի կոնցերտներն են…
– Շոպենը սկուչնի ա, մի դիր,- ասում է։
Ու ամեն օր (իմ Արատեսում եղած օրերի մասին վկայությունը Արմինեինն է), քնելուց առաջ, մայրիկի պլանշետով, անկողնում մայրիկին գրկած, Մոցարտ-Բախ լսող Դավիթ Բլեյանը… եթե իմ աչքի առաջ չլիներ, գոնե կկասկածեի…
Այսպես տևական ժամանակ՝ քանի տարի, այսպիսի դերաբաշխում կա իր կողմից։ Իմը նրան անկողնուց հանելն է, ցնցուղի տակ բերելը ամեն Աստծու առավոտ, քիսան՝ Դավթի մանկական շամպունով, սրբիչի մեջ փաթաթելը, գրկելը ու… բազմոցին նետելը՝ որպես անվճար ծառայություն… Սրա փոխարեն Դավիթ Բլեյանը պահանջում է վճարել իր մատուցած ծառայության համար… Կիրակի օրը ինձ Արատեսից հետո ուղեկցեց ընտրական տեղամաս, Երևանի ավագանու ընտրազանգվածին միանալու… Մինչև հիմա էլ բերում է փաստարկներ՝ ինչու պիտի ես վճարեմ, ինքը՝ ոչ…
Բարձունքի հաղթահարման նախագծով Բջնիի բերդը իր դասարանով-Լուսինեով նվաճելու մասին այս պատմության-արձագանքի մեջ, որպես տնային իր ընտրությամբ առաջադրանք, Դավթին-ճամփորդությանը ամենաբնորոշը այս պատմության վերջին տողն է, մեջ եմ բերում… Այդ ամենում ինձ ամենաշատը դուր եկավ ավտոբուսով գնալ-գալը։ Լավ ժամանակ անցկացնելուց հետո վերադարձանք դպրոց։ Ամենահավեսը իր ընկերների, Ալեքս ընկերոջ հետ լինելն է ու ավտոբուսը. ճամփորդությունը այդպիսի երկու ժամ պարգևել է գնալ-գալով… Նայեք այս լուսանկարին՝ Դավիթն ու Ալեքսը կողք-կողքի միկրոավտոբուսում, ու անկասկած է դառնում Դավթի առանձնացրածը լիարժեք ուսումնական օր-ճամփորդություն-նախագծից…
Ճամփորդ Դավիթն ու ընկերները: Լուսանկարները՝ Լուսինե Փաշայանի:
Ա՜յ, այսպիսի՝ դավիթավարի հավես ստացա մեր Հյուսիս-Հարավ-Արևելք-Արևմուտք դպրոց պարտեզների 4-5-րդցիների, նրանց տեխնոլոգ-կազմակերպիչների հետ, երկու միկրոավտոբուս ժողովրդով Արատես-Եղեգիսիերկու գիշեր, երեք օր ճամփորդությունից… Նրանք էլ, մեր 9-10 տարեկանների այս տոկուն խումբը, ինձ էին բռնել Ցաղաց քար-Սմբատաբերդ-Եղեգիսի կիրճով Արատես անցումին, Արատեսով լողալու սառնորակում, ճամփին, իրիկնային խարույկի շուրջ… Այսքան անպաճույճ հոգեհարազատ հաղորդակցության, իմ կենսափորձի փոխանցման համար… մեկ բառով՝ շնորհակալ եմ ինձ մատուցած անվճար այսպիսի խմբային… ծառայության համար՝ ինձ ուղեկցելու, ապրումակցության այսպիսի հաճույքի-հավեսի համար… Երբ Շոպենը հաստատ սկուչնի է, ու մեր մարդկային շփման հաճույքը Եղեգիս-Արատեսում, մասուր-ալոճի համտեսումը, սառնորակ ջրի-քարափների-քայլքին քեզ շարունակ հանդիպող ծաղիկը, աստղազարդ երկինքը, ամեն վայրկյան այլ Արատեսի հորիզոնը… Մոցարտի կարիք չունեն, իրենք իրենցով ինքնաբավ են… Շնորհակալ եմ…
Արատեսյան նկարաշարը՝ Տաթև Աթոյանի:
Մաս երկրորդ՝ ետարատեսյան, ետընտրական…
Երեկ, երկուշաբթի առավոտ շուտ Կարապետ Ռուբինյանի հետ վճռական սկսեցինք «Խաղողի այգի կրթական պարտեզի Սարալանջում» նախագիծը… Էքսկավատորի յոթ շար ակոսը՝ սարալանջի արևմուտք-արևելք ուղղությամբ, կանչ է նախագիծն իրականացնողներին՝ հասարակագետ Վարդան Կարապետյանին ու իր սովորողներին… Երեկ երևաց Մայր դպրոց-Հյուսիս անցումը կրթական պարտեզի Սարալանջով, որպես ամենօրյա ուսումնական անցում… Երեկ մենք պայմանավորվեցինք Սլավա Մուրադյանի ու Սմբատ Պետրոսյանի հետ Արատեսյան կլոր սեղանի մասին՝ հինգշաբթի, ժամը 14.00… Հարթակում Գեղարվեստի… Երեկ հրապարակվեցին Ավագ դպրոցի երկու նախագծերը՝ «Ջերմուկը հանք չի դառնա», «Աստղազարդ Արատես»…
Ահա այսպես, որպես քաղաքային նոր իշխանություն կրողներ, մենք սկսեցինք ետընտրական առաջին օրը…
Վայոց ձորի պատկերներ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից: