Կրթահամալիրի կրտսեր դպրոցների սովորողների եռօրյա ճամբարումը Արատեսի դպրական կենտրոնում. հաշվետվություն

Սեպտեմբերի  21-23-ը, հայրենագիտական եռօրյա նախագծով Արատեսի դպրական կենտրոն էին մեկնել կրթահամալիրի կրտսեր դպրոցների սովորողների և դասավանդողների քառասուն հոգանոց խումբ՝ 29 սովորող և 11 դասաավանդող, այդ թվում և կրթահամալիրի տնօրենը, ինչպես նաև տեխնոլոգներ, ովքեր անհատական նախագծերով հանդես եկան դպրական կենտրոնի գեղարվեստի անկյունը բարեկարգելու շուրջ: Եռօրյա ճամբարումը  համընկավ «Բարձունքի հաղթահարում» կրթահամալիրյան ամենամյա տոն-նախագծին, որն էլ իհարկե սիրով համատեղեցինք: Երկու օր անընդմեջ՝ 08:00-17:00 եղել ենք ոչ պակաս քան 2200մ բարձրունքում, իսկ ահա Արատեսը՝ մեր սիրելի, ծովի մակարդակից գտնվում է շուրջ 2000մ բարձրության վրա: Читать далее