Ֆեյսբուքում Արմինե Թոփչյանի այս շարքը շշմելու է, իմ օրվա գիր դառնալու աստիճանի, քո թույլտվությամբ, Արմինե Թոփչյան, Թոփչիկ ջան, ընկեր-օգնական, ավելի լավ ի՞նչ և ինչպե՞ս պիտի պատմեմ։ Սա մեր հեղինակած մանկավարժության շքերթ է՝ ինքնաբուխ ու ամենօրյա, ինքնազարգացող։ Էս շքերթին ամեն օր մասնակցում է նաև Դավիթ Բլեյանը։ Այս տոն-տրամադրությունն ամեն օր մտնում է մեր տուն և առաջացնում-պահպանում իմ ու Արմինեի երախտագիտության զգացումը կրթահամալիրի, նրա մանկավարժական աշխատողի նկատմամբ։
Լսո՞ւմ եք։ Շնորհակալ եմ։
Արատեսից Երևան Սելիմ-Սևանի ավազանով վերադարձին ես ուսուցչական ավտոբուսում էի և ներկայացրի իմ կրտսեր գործընկերներին մեր չքնաղին՝ Արմաղան սարը։ Եվ իմ հարցին՝ ո՛վ է նվաճել վերջին անգամ Արմաղանը, Ջուլին այսպես է արձագանքում.
Սիրով ներկայացնում եմ դեպի Արմաղան կատարած՝ «Արմաղանը՝ օրվա բարձունք» ճամփորդության մեդիափաթեթ-հաշվետվությունը:
Սիրելի Ջուլի, սիրելի սեբաստացի հայրենագետներ, որ սեբաստացի տարատարիք սովորողներին, ուսուցիչներին մեր հայրենիով բարձունքներից զմայլվելու հնարավորություն եք տալիս, շնորհակալ եմ։ Արմաղանի փեշերին են փռված Մադինա, Գեղհովիտ, Լեռնահովիտ, Ներքին, Վերին Գետաշեն գյուղերը, որոնցից ամեն մեկը ես լավ գիտեմ, ոչ միայն սիրելի են, իբրև իրական Հայաստանի մաս, այլև մասունք են իսկական՝ իրենց բնության ու պատմական, մշակութային՝ նյութական ու ոչ նյութական արժեքներով։
Արատեսի դպրական կենտրոնն իր դիրքով, որպես Վայոց ձոր-Գեղարքունիքի դիտակետ, հանգրվան, այս պատվերը ունի։ Ինչ ասացի՝ մասնաճյուղի ղեկավար Սմբատ Պետրոսյանը լավ գիտի։ Անելիքը՝ օրվա, ուստարվա, առանց աստղադիտակի-հեռադիտակի էլ երևում է։ Չնայած մեր հայերենագետ-կազմակերպիչ Լիլիթ Յախինյանի՝ աստղադիտարանի բարձունքի այս նկարը ես բերել եմ իմ գիր՝ այսօրվա մանկավարժություն-խճանկար գրի գլխավոր նկար։ Էլի շնորհակալություն։
Արատեսյան շարքը՝ Սմբատ Պետրոսյանի:
«Թղթի համար երկու տարա է տեղադրված Հյուսիսային դպրոցում, կխնդրեի տեղափոխման մասով Ձեր աջակցությունը։
Շնորհակալ եմ»,- գրում է մեր Հյուսիսային դպրոցի ղեկավար Քնարիկ Ներսիսյանը։
Մեր ուսումնական գործունեության ընթացքում թղթի նվազագույն թափոն պիտի առաջանա։ Խնդիր է, որ սովորողը, ուսուցիչը, աշխատողը գործունեության ընթացքում տարբերեն թուղթը աղբից, անհատապես խնամքով առանձնացնեն, իսկ տնտեսուհին օրվա ընթացքում տեղափոխման համար հարմար փաթեթավորմամբ այն մեկ-երկու անգամ սովորողի հետ, որպես բնապահպանական նախագծային աշխատանք, տեղափոխի դպրոցի թղթի թափոնի պահոց։ Ամիսը մեկ անգամ էլ, կոնկրետ օր, կոնկրետ կազմակերպություն իր մեքենայով գա և դպրոցներից այդ թափոնը կշռելով տանի։ Այդ նույն օրը, դրա առաջին օրը կարող է լինել թղթի թափոնի հավաքման կրթահամալիրային օր, երբ սովորողը և՛ իր տանը հավաքված թուղթն է տեղափոխում, ինչպես ես, և՛ մոտակա կազմակերպություններում հավաքվողը։ Սրանով ձևավորվում է մեր խնայող, բնապահպան գործունեության նոր ցուցանիշ՝ ամսական թղթի թափոնը՝ ըստ սովորողի, դասարանի, դպրոցի, կրթահամալիրի։ Քանի որ գրքի հետ է կապվում ու բնապահպանության, այս ամենը պիտի արվի թեթև, ուրախ, գունեղ… Ստացված գումարը գրադարանային ֆոնդ է։ Ահա ինչու՝ այս նախագիծը պիտի համակարգի Լուսինե Ալեքսանյանը։
Շնորհակալ եմ Քնարիկին, Հյուսիսին, այսպիսի առիթի համար։
Մանկական երկաթուղում նախապատրաստվում է Արփի Սահակյանի մոնոներկայացումը: Լուսանկարները՝ Ջուլի Սիմոնյանի:
Կրթահամալիրի ուսումնական ագարակի ղեկավար Էդմոն Փաշինյանը խոտի հակերի գնման հայտ է ներկայացնում։ Էդմոն ջան, իհարկե։ Եվ շատ կարևոր է՝ հասկանանք ոչ միայն խոտի, մեր ագարակի բոլոր կենդանիների կերի ծախսը, այլև ագարակ տնտեսության, և սովորողներով, ուսումնական աշխատանքով կարողանանք տնտեսությունը պահել նախ և առաջ երկրագործությամբ, որի կազմակերպիչը և պատվիրատուն մեծ չափով Ագարակ ուսումնական կենտրոնն է։ Ագարակի զարգացման ծրագիրը՝ 2018-2019, 2019-2021 (մեկ տարվա և եռամյա), պիտի այս բաղկացուցիչը, սրա նկարագրությունն ունենա՝ որպես ուղեցույց։
Եվ, իհարկե, շնորհակալ եմ Մարգարիտին ու ձեզանից յուրաքանչյուրին, որ Մարգարիտին օգնում է հիմա միջազգային Պատմության և «պատմությունների» շուրջ. երկխոսություն-ֆորում համաժողովում «Կրթություն և խաղաղություն» թեմայով այս ներկայացումը կազմելու։ Այլ կերպ ինչպե՞ս ստեղծագործ հավաքանիի, հեղինակային մանկավարժության տարիների աշխատանքը այսպիսի համաժողովում ներկայացվի։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
Կրթահամալիրի տնօրենի այսօրվա գիրը