Կոմիտասով Վայոց ձոր
- Կրթահամալիրի նախագծային խումբը՝ միջին դպրոցի սովորողներ, ղեկավար՝ Աննա Երիցյան, Հասմիկ Մաթևոսյան
- Հերմոն գյուղի հանրակրթական, Եղեգնաձորի երաժշտական դպրոցների հետ նախագծային աշխատանքի համակարգող՝ Աննա Երիցյան
- Գողթանիկի հանրակրթական դպրոցի հետ նախագծային աշխատանքի համակարգումը՝ Մարինե Մկրտչյանի
- Եղեգնաձորի հանրակրթական դպրոցների, մշակույթի պալատի հետ աշխատանքի համակարգումը՝ Հասմիկ Մաթևոսյանի
- Եղեգիսի դպրոցի հետ աշխատանքի համակարգումը՝ Սոֆյա Գրիգորյանի
- Քարագլուխ գյուղի դպրոցի հետ աշխատանքի համակարգումը՝ Մարինե Ոսկանյանի
Նախապատրաստական փուլ.
- Ուսումնական նյութերի հրապարակում
- Նախագծով առցանց աշխատանք Եղեգիսի խոշորացված համայնքի Հերմոն, Գողթանիկ, Եղեգիս, Քարագլուխ գյուղերի դպրոցների, Եղեգնաձորի ավագ, հիմնական, երաժշտության ուսուցիչների, սովորողների հետ:
- Հեռավար աջակցություն տարվող աշխատանքների վերաբերյալ:
Անհրաժեշտության դեպքում կրթահամալիրի մենթոր մասնագետի աջակցություն-գործուղում։ - Կրթահամալիրի նախագծային խմբի հետ՝ նաև Եղեգիսի կիրճի պատմամշակութային արժեքների ճանաչում
Սեպտեմբերի 29
08։00՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցուց Երևան-Արարատ-Արենի-Եղեգնաձոր երթուղով
9։30՝ «Ուսումնական ժամերգություն» նախագիծը Արենիի եկեղեցում. պարերգեր եկեցեղու բակում
Մաքրություն Արփա գետի ափին
Նախաճաշ Արփայի ափին
11։00՝
- «Ուսումնական ժամերգություն» նախագիծը Եղեգնաձորի եկեղեցում. համակարգումը՝ Հասմիկ Մաթևոսյանի, Մարիամ Մնացականյանի
Ծրագիր - «Հակաբացիլ Կոմիտաս» տոնախմբություն եկեղեցու բակում. համակարգումը՝ Սյուզի Մարգարյանի, Մարինե Մկրտչյանի, Մարինե Ոսկանյանի, Աննա Երիցյանի, Մարիամ Մնացականյանի
— Հակաբացիլ Կոմիտաս նախագծային միասնական երգեր (Երգերի տեքստեր)
— Եղեգնաձորի երաժշտական դպրոցի շվիահարների համույթի ելույթը
— Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի ելույթը
— Պարերգեր
12։30՝ հայրենագիտական-երգեցողական քայլք Եղեգնաձորում. մեկնում Արատես
14։00՝ սովորողների խմբի վերադարձ Երևան Նորավանքով, Զանգակատնով. համակարգումը՝Աննա Երիցյանի
14։30՝ այցելություն Եղեգնաձորի երաժշտության դպրոց
16։00՝ Եղագնաձոր-Արատես ուղևորություն
19։00՝ երեկոյան ժամերգություն Արատեսի վանքում
19։30՝ ընթրիք, խարույկ, քննարկումներ, պատումներ, երգեր
23։00՝ քուն
Սեպտեմբերի 30
8։00՝ վերկաց, անձնական հիգիենա, նախաճաշ
9։00՝ առավոտյան քայլք Արատեսում
10։00՝ «Ուսումնական ժամերգություն» նախագիծը Եղեգիսի Սուրբ Կարապետ եկեղեցում
Վարպետության դաս Եղեգիսի խոշորացված համայնքի խմբերի հետ. հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումների ներըկայացում
12։00՝ մեկնում Արտաբույնք գյուղ. հայրենագիտական քայլարշավ դեպի Սմբատաբերդ
Վերադարձ Արտաբույնք-Վարդենյաց լեռնանցք-Սևան-Երևան երթուղով
Անհրաժեշտ իրեր`
Տաք հագուստ, գլխարկ, անձրևանոց, ճանապարհի ուտելիք, ջուր, ֆոտոխցիկ, աղբի տոպրակներ, ռետինե ձեռնոցներ
Երաժիշտները իրենց հետ տանում են Ա. Շահնազարյանի «Կաքավիկ» երգարանը, «Հակաբացիլ Կոմիտաս» թերթոններ, պարերգերի թերթոններ
Լուսաբանման պատասխանատուներ`Աննա Երիցյան, Մարինե Մկրտչյան
Ֆոտոպատումը` Նունե Խաչիկօղլյանի
Նախագիծը՝ երաժշտական կենտրոնի բլոգից