Մեր Արատեսյան նախագիծը իր մեջ ներառում էր մի քանի ուղղություն՝ պատմա-մշակութային, էկոլոգիական և բնագիտական: Դուրս եկանք առավոտյան 9:00-ին, ճանապարհին խաղով, երգով հասանք Վայոց Ձոր:
Մինչ Արատես հասնելը ընկ. Սամվելի հետ միասին այցելեցինք Սուրբ Կարապետ և Զորաց եկեղեցիները: Նշեմ, որ ճանապարհորդության ընթացքում մեզ միացան Գլաձորի դպրոցի սաները իրենց ուսուցիչ ընկեր Աննայի հետ միասին:
Արատես հասնելուց հետո ճաշեցինք և հետո Հերմոնի գյուղապետ Գայի հետ իջանք մոտակա կիրճը: Այդ օրը ծանոթացա նաը ֆիզիկայի ուսուցչուհի ընկեր Պողոսյանի հետ: Շատ հաճելի հանդիպում՝ ֆիզիկոսները իրար հետ միշտ էլ ընդհանուր խոսելու բան կգտնեն: Այնուհետև այցելեցինք Արատես վանքը:
Մեր Արատեսյան ճանապարհորդության երկրորդ օրվա ժամանակացույցը շատ հագեցած էր, և համարյա ամեն բան էլ հասցրեցինք: Սովորողների հետ միասին մաքրեցինք Արատեսի վանքի մոտակայքում գտնվող հարթակներից մեկը: Երեխաները աշխատանքի ժամանակ ընկերացան և համախմբվեցին:
Օրվա երկրորդ կեսին, ճաշելուց հետո, փոքրիկ խմբով ուղևորվեցինք մասուր և ալոճ հավաքելու: Ճանապարհին գեղեցիկ տեսարաններ դիտեցինք:Իսկ վերադառնալուց հետո մեր քոլեջի ուսանողներից մեկի հետ, նախորդ օրվա ճաշերի մնացորդներից կոմպոստ պատրաստեցինք:
Կոմպոստի պատրաստում:
Օրը ավարտվեց խառույկի շուրջը զրուցելով և հեռադիտակով Հրատը ուսումնասիրելով: Ընկեր Պողոսյանի հետ կարողացանք հեռադիտակը տեղադրել:
Բացի այդ երեխաների հետ անցկացրինք համաստեղությունների ուսումնասիրություն: Երկինքը շատ պարզ էր, աստղազարդ, և ինձ հաջողվեց սովորողների հետ միասին դիտել համաստեղությունները:
Վերջին օրը հիմնականում նվիրված էր տարածքի մաքրության: Գլաձորի սովորողների և ուսուցիչների հետ տպավորություններով փոխանակվեցինք և պայմանավորվեցինք կրկին անգամ հանդիպել:
Հետդարձի ճանապարհին ընկ. Սամվելի գլխավորությամբ այցելեցինք Օրբելյանների քարավանատունը և Սևանա լճի ափին գտնվող Հայրոց վանքը:
Աշնանային ջերմ եղանակը, բնության գույները մեր ուսանողներին մեծ եներգիա հաղորդեցին: Աշունը Վայոց Ձորում հիասքանչ է:
Նյութը Նելլի Գեղամյանի բլոգից