ԽԱՂՈՂԱՔԱՂ-ԳԻՆՈւ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԵՍ…«ԱՂԱՎՆԱՁՈՐ-ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԳԻՆԻ…

IMG_7630Հոկտեմբերի 12-ին Քոլեջի և Ավագ դպրոցի դասավանդողների և սովորողների միասնական խումբը «Սարալանջի խաղողի այգի» նախագծի շրջանակում մեկնեց Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղ՝ իրականացնելու խաղողահավաք, գինու պատրաստման ծես…Շատ լավ խումբ էր, հետաքրքիր ճամփորդություն՝ ասմունքով, երգով, պարերգով, խաղողաքաղի և գինու պատրաստման ծիսական երգերով, մտերմիկ զրույցներով և, իհարկե, եռուն աշխատանքով…

Անցանք Երևան-Արտաշատ-Արարատ-Երասխ երթուղին՝ Արարատ լեռան ուղեկցությամբ, «Ես իմ անուշ Հայաստանի»-ի հայրենաշունչ տողերի ոգևորությամբ: Առաջինը կանգ առանք Պարույր Սևակ /Սևակավան/ գյուղում, մեծ բանաստեղծի վթարի վայրում, որտեղ սովորողներին ներկայացրեցի գյուղի հիմնադրման պատմությունը: Շարունակելով ճանապարհը՝ անցանքՏիգրանաշենի /Քյարքի/ ոլորաններով, որտեղ մեզ սպասում էր տիար Բլեյանը իր Արատեսի ընկերներով: Հանդիպումը շատ հավես անցավ. տիարը ողջունեց մեզ, ներկայացրեց խաղողաքաղի և գինու պատրաստման նպատակը և դրա հետ կապված հետագա անելիքները, իսկ զրույցի ավարտը սովորողներն ու դասավանդողները եզրափակեցին պարերգերով: 

Շարունակելով ճանապարհը՝ անցանք մեծ բանաստեղծի ծննդավայրով՝ Զանգակատուն-Չանախչի, մտանք Վայոց Ձոր՝ Ելփին, Չիվա, Արենի բարեբեր գյուղերը անցնելով հասանք Աղավնաձոր՝ արենի խաղողի հայրենիքը: Սկզբում տիարը մեզ ծանոթացրեց իր խաղողագործ-այգեգործ ընկերոջ՝ Արտաշես Գալստյանի հետ, ով մեզ ներկայացրեց խաղողի այգին և աշխատելու ընթացքը:

Անմիջապես անցանք աշխատանքի. սովորողների հավեսն ու հետաքրքրությունը բավականին մեծ էր, մանավանդ նրանց համար, ովքեր առաջին անգամ էին մասնակցում խաղողաքաղի աշխատանքների: Մեր խումբը քաղեց շուրջ 3 տոննա խաղող, որին հաջորդեց ավելի հետաքրքիր ու հավես աշխատանք՝ խաղողի ճզմելը, ավելի ճիշտ՝ աղալը՝ խաղողագործների հնարած սարքով: Ամբողջ բերքը մեր աշխատասեր սովորողներն ու դասավանդողները աղացին՝ Մարինե Մկրտչյանի ծիսական երգերի ներքո, ուրախ ու զվարթ զրույցների և հումորների ուղեկցությամբ: 

Իսկ այդ ընթացքում ես հասցրեցի մի քանի սովորողների հետ զրուցել տանտիկնոջ՝ տիկին Կարինեի հետ, ով մեզ պատմեց գյուղի, գյուղի բնակիչների զբաղմունքի և առօրյայի մասին: Զրույցի ընթացքում ունեցանք նաև համով պահ՝ Աղավնաձորի ընկույզ, հորած պանիր, որն այդ պահին պատրաստում և տարաների մեջ էր լցնում տանտիրոջ աղջիկը՝ Լիլիթը.

Ժամը 17:00-ին ամբողջ աշխատանքն ավարտված էր, մեր պատրաստած գինին արդեն տակառների մեջ պատրաստ էր եռման և մի քանի օրից պատրաստի անմահական «Աղավնաձոր-Սեբաստացի» գինի դառնալու…անհամբերությամբ սպասենք այդ արքայական խմիչքը վայելելուն…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s