Ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 19-21
Ճամփորդության երթուղին՝ Երևան- գ. Արտաբույնք- գ. Եղեգիս- Արատես- գ. Գլաձոր- Վերնաշեն- Արատես- գ. Եղեգիս- Վարդենյաց լեռնանցք- Մարտունի- Սևան- Երևան
Նպատակներն ու ուղղությունները
- Դպրոց բնության գրկում. Արատեսի դպրական կենտրոն
- Այցելություն Արտաբույնքի հովիտ. քայլարշավ՝ Ցաղաց քար-Սմբատաբերդ
- Քայլարշավ՝ Գլաձոր գյուղից՝ Սպիտակավոր վանք
- Այցելություն Եղեգիսի կիրճ. Զորաց եկեղեցի
- Ծառատունկ. տարածքի խնամք Արատեսի դպրական կենտրոնում
- Լուսանկարչական պլեներ
- Բերքահավաք. հատապտուղներ, թեյեր
- Բնապահպանություն, էկոլոգիական աշխարհայացքի ձևավորում
- Խմբում աշխատելու, համագործակցելու, հասակակիցների և մեծերի հետ շփվելու կարողությունների, նոր հմտությունների, գեղագիտական ճաշակի ձևավորում
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ
Պատասխանատու դասավանդողներ՝ Հասմիկ Թոփչյան, Մարալ Կարապետյան, Լուսինե Բուշ, Ստելլա Մնացականյան, Սմբատ Պետրոսյան
Նախապատրաստական աշխատանք
- ճամփորդության նախագծի քննարկում սովորողների հետ
Ծանոթության նյութեր. նախնական հետազոտական աշխատանք
Անհրաժեշտ իրերի ցանկ
- ուսապարկ
- մարզական տաք հագուստ, տաք գիշերազգեստ
- քնապարկ կամ անկողին և տաք ծածկոց, եթե չկա քնապարկ
- ամուր կոշիկներ
- հիգիենայի պարագաներ
- աղբի ձեռնոց, աղբի տոպրակ
- առաջին օրվա համար նախատեսված սնունդ՝ բրդուճներ, միրգ, քաղցր որևէ բան. անհատական սպասք
- ջուր՝ անհատական շշով
- լապտեր
- հեռադիտակ, կողմնացույց
- արևապաշտպան գլխակ
- թվային գործիք. ֆոտոխցիկ
Օրակարգ
Հոկտեմբերի 19
09.00՝ մեկնում Մայր դպրոցից
11.00՝ այցելություն Արտաբույնքի հովիտ. քայլարշավ՝ Ցաղաց քար-Սմբատաբերդ
15.30՝ այցելություն Եղեգիս. Արատեսի դպրական կենտրոնում
16.00- 19.00՝ իրերի տեղավորում կենտրոնում, վրանների կարգավորում, ծանոթություն տեղանքին. բերքահավաք. հատապտուղներ, թեյեր
19.00՝ ընթրիք
20.00՝ խարույկ, երգատոն, պարատոն, զրույց- քննարկում
22.00՝ քուն
Հոկտեմբերի 20
07.00՝ վերկաց, անկողինների կարգի բերում
07.30՝ նախավարժանք
08.00՝ հիգիենայի ժամ
09.00՝ նախաճաշ
10.00- 11.30՝ ծառատունկ. պտղատու ծառեր. սև սալոր, խնձոր, տանձ
12.00- 18.00՝ այցելություն Գլաձոր, Վերնաշեն. քայլարշավ` Սպիտակավոր վանք (ընդմիջումը` բրդուճներով)
19.00՝ վերադարձ դպրական կենտրոն. ընթրիք
20.00՝ խարույկ, երգատոն, պարատոն, զրույց- քննարկում
22.00՝ քուն
Հոկտեմբերի 21
07.00՝ վերկաց, անկողինների կարգի բերում
07.30՝ նախավարժանք
08.00՝ հիգիենայի ժամ
09.00՝ նախաճաշ
10.00՝ տարածքի խնամք. վրանների կարգավորում. իրերի տեղավորում
12.00՝ այցելություն Եղեգիսի կիրճ. Զորաց եկեղեցի
16.00՝ ժամանում Երևան
Արդյունքեր- նախնական հետազոտական աշխատանքի արդյունքերը՝ սովորողների բլոգներում
ճամբարային անցուդարձի, ճամբարի արդյունքերի մշակումը և լուսաբանումը՝ դասավանդողների, սովորողների բլոգներում, ենթակայքում
Նյութի աղբյուրը՝ Մարալ Կարապետյանի բլոգ