Արատեսի դպրական կենտրոնում հյուսիսից 1-ին մասնաշենքի էքստերիերի էսքիզային առաջարկ

Սա Արատեսի դպրական կենտրոնի հյուսիսից 1-ին տունն է ( նկար 1, նկար 2 )։

նկար 1, նկար 2

Մուտքի մոտ նախատեսվում է պատշգամբ կառուցել, որի համար ներկայացվում է էսքիզային առաջարկ։

20181017_205819
նկար 3

Որպես տարբերակներ՝ քննարկվել են ծածկի հարթ և գոյություն ունեցող տանիքի  երկլանջ շարունակությամբ լուծումները։ Նկար 3-ում ներկայացված է հարթ լուծմամբ տարբերակը։ Այս եղանակով պատշգամբը առանձնանում մասնաշենքի ծավալից և խախտում նրա սիմետրիկ հորինվածքը։ Ձեղնահարկ բարձրանալու համար նախատեսվում է տեղադրել աստիճանը հենց գլխավոր ճակատից՝ պատշգամբից, քանի որ այդ մասում տանիքի ճակատային մասը ապակեպատվելու է և դուռ է ունենալու։ Դրա համար անհրաժեշտ կլինի անցք բացել հարթ ծածկի վրա և ավելի բարձր լրացուցիչ ծածկ անել՝ պատշգամբը տեղումներից պաշտպանելու համար։

20181011_185730
նկար 4

Նկար 4-ում ներկայացված է տանիքի շարունակությամբ լուծվող երկլանջ ծածկի տարբերակը։ Այս տարբերակով լուծվում է մեկ ամբողջական հորինվածքի պահպանման հարցը։ Ծածկի բարձրությունը ավելի բարձր է լինում, ճակատում հնարավորություն է լինում ցուցադրել ծածկը պահող փայտե կոնստրուկցիայի առաջարկվող լուծումը։ Ձեղնահարկ բարձրանալու համար նախատեսվող մոտեցումն էլ ընկնում է այդ ծածկի տակ (աստիճանը երևում է նկար 5-ում)։

20181011_185739
նկար 5

1
նկար 6

Նկար 5-ում ներկայացված է ծածկի տակ՝ տանիքի հատակի նիշով կառուցվող ցանցային հարթակի կատարման առաջարկը։ Այն կառանձնացնի այս մասնաշենքը իր յուրահատուկ լուծմամբ և հանգստի հետաքրքիր տարբերակ կլինի։ Նկար 6-ում պատկերված է այդ եղանակով կատարված օրինակ։

20181017_205850
նկար 7

Մասնաշնքի գլխավոր ճակատի դիմացի ներքին բակից նախատեվում է աստիճան կառուցել դեպի պատշգամբ։ Նկար 7-ում պատկերված են լուծման տարբերակները։ 1-ին տարբերակում՝ աստիճանը ճակատին ուղղաձիգ, ներքին բակում աստիճանը երկար տարածք է զբաղեցնում և առանձնանում է ընդհանուր հորինվածքից։ 2-րդ տարբերակում՝ աստիճանը ճակատին զուգահեռ, աջից ձախ բարձրանալու եղանակով, իջնող մարդը դիմացը տեսնում է ներքին բակի քարով երեսպատված ճակատը, քանի որ ներքին բակը նիշով ավելի ցածր է, քան մասնաշենքի կողքով անցնող ճանապարհը։ 3-րդ տարբերակում՝ աստիճանը ճակատին զուգահեռ, ձախից աջ բարձրանալու եղանակով լուծումը ամենաֆունկցիոնալն է, քանի որ իջնում է դեպի բաց հարթակ, որն էլ հենց անհրաժեշտ է արագ անցումով կապել պատշգամբի հետ։

Էսքիզային առաջարկը քննարկելուց և հաստատելուց հետո՝ կկատարվի նախագիծը, կտեղադրվի այս բլոգում և կիրականացվի։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s