Արատեսի ռազմամարզական ճամբարից

dsc_3185Ներկայացնում է Ջուլի Սիմոնյանը։

Նախկինում «Փոքր Մհեր» անունը կրող ռազմական կրթահամալիրի իրավահաջորդ, ներկայումս՝ Արամ Մանուկյանի անունը կրող մարզառազմական մասնագիտացված դպրոցի 40 հոգիանոց խումբն Արատես դպրական կենտրոնում է: 

Ճամբարում, ինչպես հարկն է, դիմավորեցին մեզ. ազգային օրհներգ, ողջույնի խոսքեր, նոր ծանոթություններ ու մեկական բաժակ թարմացնող սուրճ՝ երկար ճանապարհ անցածների համար: Միանգամից պետք է նշեմ, որ տպավորիչ բանակում էր. թվում էր, թե վաղուց են այստեղ, այնքան հմուտ էին ու պատրաստված։

Կատարյալ մաքրությունը, մաքուր օդը, ձյունապատ, կանաչ ու դարչնագույն լեռներն են շրջապատում արատեսյան մեր միջավայրը, որտեղ էլ ռազմամարզական դպրոցի խումբը հաճույքով ու մեծ ոգևորությամբ իրականացնում է իր ամենօրյա ճամբարային օրակարգը, ներառյալ՝ մարզառազմական խաղեր, շարային վարժություններ, արշավներ, առարկայական պարապմունքներ, տարածքի մաքրում, մշակութային երեկոներ խարույկի շուրջը, երեքանգամյա ճաշ և այլն:

Երկար զրույց ունեցա և՛ դպրոցի տնօրեն պրն. Թովմասյանի, և՛ ճամբարի կազմակերպիչ-ղեկավարի՝ գնդապետ պրն. Բալիկյանի հետ, որոնք մեծ ափսոսանքով նշում էին, որ սա դպրոցի սովորողների  համար կազմակերպվող առաջին մարզառազմական ճամբարն է։ Բայց ցանկանում են, որ ճամբարը պարբերական լինի, բաց, փոխանցող, գործող ու տարածող: Նախատեսում են համագործակցություն, համատեղ ծրագրով նույնատեսակ ճամբարների կազմակերպում կրթահամալիրի, ՀՀ տարածքում գործող ցանկացած դպրոցի հետ: Ուրախ են կրթահամալիրի հետ համագործակցության համար, պատրաստվում են մասնակցելու կրթահամալիրի տոնին, նաև՝ հարիսայի ծեսին։

Շնորհակալություն պարոնայք սպաներին մեզ ուղեկցելու, Երևան-Արատես-Երևան անվտանգ ճամփորդելու համար: Ուրախ եմ աշխատանքային օրվա այսպիսի կազմակերպումից:

Ճամբարականների հետ հարցազրույցը կարող եք տեսնել այստեղ: Իմ զրուցակիցներն են ճամբարի կազմակերպիչ-ղեկավար գնդապետ պրն. Բադիլյանը և ճամբարականներ:

Օրվա ամբողջական նկարաշարը՝ Գոռ Խլոյանի բլոգում:

Նյութի աղբյուրը՝ Ջուլի Սիմոնյանի բլոգ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s