Դպրական կենտրոնն այսուհետ ունի իր թոնիրը

IMG_2142Երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Արատեսի դպրական կենտրոնում՝ ակումբի դիմաց, տեղադրվեց թոնիր՝ նախատեսված լավաշ թխելու համար: Թոնիրը միքանի օր հետո պատրաստ կլինի լիարժեք շահագործման, իսկ մնացած շինարարական աշխատանքները ընթանում են նոր թափով: Արատեսում պարբերաբար ձյուն է տեղում, սակայն դա ամենևին էլ շինարարներին չի խանգարում: Հիշեցնեմ, որ այստեղ պատրաստվում ենք հունվարի 5-6 «Ուսուցչի լույս Արատեսում» նախագծի իրականացմանը:

Լուսանկարները՝ Մարիամ Աղաբաբյանի Читать далее

Реклама

Ուսուցչի լույսն Արատեսում

Ուսուցչի լույսն Արատեսում

Սուրբծննդյան օրվա կազմակերպման նախագիծ

Երկօրյա ճամփորդության նախագիծ Արատեսի դպրական կենտրոնում

Նախագծի ղեկավար և լուսաբանման համար պատասխանատու Սմբատ Պետրոսյան

Նախագծի իրականացման ժամանակը՝ 2019 թվականի հունվարի 5-6

Նախագծի մասնակիցներ`սեբաստացիներ, կրթահամալիրի գործընկերներ, բարեկամներ, հյուրեր Читать далее

Ձյունե ծածկոց, իրական երազ. ՖՈՏՈՊԱՏՈՒՄ

DSC_7872.JPG

Արատեսում ձյունը փռել է իր սպիտակ թևերը, մեղմ ու հանդարտ, սահուն ու նուրբ: Ձյունածածկ Արատեսը իրական հրաշք է, հրաշք, որն իր գիրկն է կանչում մեծաթիվ սեբաստացիների, օտարերկրացիների և ուղակի կյանքը գնահատողների: Փխրուն ձյան վրայով քայլելով, նայելով ձյունապատ ու խորհրդավոր լեռներին, հասնելով տաք վառարանին՝ որի վրա եփվում է  մասուրի բույրով թեյը, հասկանում ես, որ կյանքը Արատեսում այլ բնույթ ունի և այն վայելել է պետք: Читать далее

Սուրբ ծննդյան նախագիծ Արատեսի դպրական կենտրոնում

 

DSC_6863

Նախագծի իրականցումը հունվարի 5-6

Նախագծի ղեկավար՝ Սմբատ Պետրոսյան և ընկերներ

Մեկնումը՝ հունվարի 5-ին, ժամը 11:00-ին մայր դպրոցից: Երթուղի՝ Երևան-Արտաշատ-Արենի-Գետափ-Եղեգիս-Արատես Читать далее

Անմոռանալի ճամփորդություն ձյուն ծածկոցով Արատես. ՖՈՏՈՇԱՐՔ

DSC_6930.JPGՈր Արատեսը գեղեցիկ է նաև ձյունե ծածկոցով լսել էինք ու պատկերացրել, բայց մի բան է լսելը, մեկ այլ բան` սեփական աչքերով տեսնելը: Այսօրվա տեսածը կարծես տեսիլք լիներ՝ ամենուրեք ճերմակ էր, կարծես նկարիչն իր վրձինը միայն սպիտակ ներկի մեջ էր թաթախել և ամենուրեք ճերմակ փաթիլներ նկարել: Читать далее

Պահը, որին շատերը երանի կտային. դպրական կենտրոնի ձմեռային հեքիաթը. ՖՈՏՈՇԱՐՔ

DSC_6337Որ Արատեսի դպրական կենտրոնում շուրջտարյա ճամբարի գաղափարը ամենևին էլ խոսքեր չէին, ապացուցում է ձմռան առաջին օրը երկօրյա ճամբար մեկնած խումբը: Խմբի անդամները, ովքեր կրթահամալիրի երիտասարդ դասավանդողներ էին, այսօր են բարձր տրմադարությամբ, օրհնությամբ և մյուս ճամբարներին ևս մասնակցելու ցանկությամբ վերադարձել : Читать далее