Պահը, որին շատերը երանի կտային. դպրական կենտրոնի ձմեռային հեքիաթը. ՖՈՏՈՇԱՐՔ

DSC_6337Որ Արատեսի դպրական կենտրոնում շուրջտարյա ճամբարի գաղափարը ամենևին էլ խոսքեր չէին, ապացուցում է ձմռան առաջին օրը երկօրյա ճամբար մեկնած խումբը: Խմբի անդամները, ովքեր կրթահամալիրի երիտասարդ դասավանդողներ էին, այսօր են բարձր տրմադարությամբ, օրհնությամբ և մյուս ճամբարներին ևս մասնակցելու ցանկությամբ վերադարձել : Կենտրոնի կացարաններից հյուսիսից առաջին

 

և երկրորդ տներիDSC_6311.JPG

կացարաններում տեղադրվել են վառարաններ, որի շնորհիվ երեկոյան ժամանցը ապահովված է, ինչպես նաև կառուցվել է պատշգամբից ներս տանող փոքրիկ կամրջակը: Թեյախմություն, պլեճ, մանկավարժական զրույցներ, հաճելի երաժշտություն, ահա հաճույքը, պահը, որ շատերը երանի կտան: Ցերեկային ժամերին էլ զբաղվում ենք քայլարշավներով, բարեկարգման աշխատանքներով, հետաքրքիր և ունիկալ ճարտարապետական նախագծերի առաջարկությամբ, լուսանկարչական պլեներ ենք կազմակերպում: Անկախ մասնագիտությունից, եթե մարդու մոտ առկա է որևիցե լուսանկարչական գործիք, չի կարող չֆիքսել բնության հրաշք տեսարանը, մառախլապատ սարերի գագաթին ծանր-ծանր նստած խորհրդավոր ձյունը, դեղնած ու մրսած տերևները, մամռոտ ու թախծոտ քարերը և իհարկե վեհություն, հպարտություն, պատմություն խորհրդանշող Արատեսի նշանավոր վանքային համալիրը: Կարևոր զբաղմունքներից է նաև դողացող հատապտուղների՝ մասուրի, ալոճի և այլնի հավաքելը:

Այժմ դպրական կենտրոնում ընթանում են ակումբի՝ հյուսիսից առաջին տան ներսի վերանորոգման աշխատանքները, լուսամուտների ամրացման, պատերի գաջից ազատման, մառանի հատակի մաքրման կառուցման և իհարկե կահավորման, ակումբի խոհանոցի վերանորգման, ցնցուղարանի կառուցման, ճաշասենյակի պատերի մաքրման, մառանին դուռ և լուսամուտ տեղադրելու աշխատանքները: Լաբորատորիայի DSC_6290.JPG

հատակը կառուցելու գործը գրեթե ավարտվել է: Չափվել են տանիքի եռանկյունները և որոշվել է ճանապարհի կողմը հավաքել փայտով, իսկ դեպի ձորակի՝արևելք նայող մասը ապակիով:

Պանդոկի ներսի սենյակը

 

քիչ լուսավորված է և պետք է լայն՝ մոտ 3 մետր երկարությամբ լուսամուտ տեղադրվի, իսկ հատակը կառուցման փուլում է:

Այսպիսով, հակիրճ ներկայացրեցի մոտ ժամանակներում կատարվելիք աշխատանքները: Մնացածը՝ ֆոտոշարքով:

DSC_6182DSC_6183DSC_6185DSC_6192DSC_6194DSC_6195DSC_6199DSC_6202DSC_6207DSC_6209DSC_6215DSC_6230DSC_6234DSC_6235DSC_6242DSC_6243DSC_6245DSC_6246DSC_6247DSC_6249DSC_6250DSC_6252DSC_6254DSC_6255DSC_6256DSC_6258DSC_6260DSC_6262DSC_6263DSC_6266DSC_6267DSC_6268DSC_6269DSC_6271DSC_6272DSC_6273DSC_6274DSC_6275DSC_6277DSC_6279DSC_6280DSC_6281DSC_6282DSC_6285DSC_6286DSC_6287DSC_6288DSC_6289DSC_6290DSC_6291DSC_6292DSC_6293DSC_6298DSC_6300DSC_6303DSC_6311DSC_6318DSC_6322DSC_6324DSC_6329DSC_6332DSC_6333DSC_6337DSC_6343DSC_6347DSC_6348DSC_6351DSC_6352DSC_6353DSC_6355DSC_6356DSC_6358DSC_6360DSC_6362DSC_6363DSC_6367DSC_6368DSC_6371DSC_6373DSC_6375DSC_6391

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s