Ուսումնական ժամերգություն Արատեսի վանքում. Նորավանք

новый коллажԱրատեսի դպրական կենտրոնում հունվարի 5-6-ը իրականացավ Ուսուցչի լույսն Արատեսում նախագիծը: Երկու խմբերի մասնակցությամբ, որոնցից առաջինը գիշերակացով, մեկնել էր հունվարի 5-ին, իսկ մյուսը Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը՝ հունվարի 6-ին, Արատեսի վանքում տեղի ունեցավ ուսումնական ժամերգություն, ավետսիներ և հոգևոր ընթերցումներ: Դպրական կենտրոնի 2019 թվականի առաջին կարևոր նախագիծը մասնակիցները միանշանակ և միաբերան համարեցին կայացած: Ժամերգությանը մասնակցեցին Եղեգիսի կիրճի բնակիչներ, Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակիցներ, հյուրեր: Սեբաստացիների համար խոչնդոտ չհադնիսացավ անգամ առատ ձյունը, ավելին, այն ոգևորող դեր էր խաղում: Ժամերգությունից հետո դպրական կենտրոնի ակումբի դիմաց տեղադրված թոնիրը առաջին անգամ վառվեց, բաց երկնքի տակ տեղի ունեցավ ծիսական հյուրասիրություն: Երևան վերադարձի ճանապարհին էլ այցելեցինք Նորավանք, որտեղ նույնպես տեղի ունեցավ ուսումնական ժամերգություն, ավետիսներ: Читать далее