Արժի մի անգամ էլ կրկնել

dsc_3092Եվա Սարգսյանի բլոգ.

Ով կմտածեր, որ Հայաստանյան հեռու գյուղերում ձմեռը կարող է այսքան հեքիաթային լինել: Երկար ժամանակ էի ես չէի զգացել ձյան մաքրությունն ու թարմությունը,և թե ինչքան հաճելի կարող է լինել պառկել ձյան վրա ու զգալ ձյան սառնությունն ու փափկությունը: Եվ այս ամենինչը տեղի էր ունենում հեռավոր ու գողտրիկ Արատես գյուղում: Անունն արդեն իսկ ասում է՝ արի ու տես: Եվ մենք հենց այդպես էլ արեցինք. գնացինք, տեսանք, վերապրեցինք մեր մանկությունը և լցված մեծ հրճվանքով ու սիրով վերադարձանք: Ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցում էր չոր եղանակը, ցեխոտ ճանապարհը ու հանկարծ, մի վարկյանում մեր առաջ փոխվեց ամբողջ տեսարանը՝ չոր ճանապարհներին փոխարինելու եկան սպիտակ ձյունապատ լեռները իրենց ամբողջ հմայքով: Գարունից ձմեռ: Առաջին բանը, որ մեզ դիմավորեց Արատեսում դա կիսակառույց տնակներն էին: Տպավորություն էր, որ այս աշխարհից կտրված` կար մի փոքրիկ գյուղ իր հոգսերով ու հանգստությամբ: Այդ պահին իմ միակ ցանկությունն էր արագ նետել իրերս, վերցնել սահնակը և մեկնել բացահայտելու այս փոքրիկ գյուղը: Վերջին անգամ սահնակ քշել էի շատ փոքր ժամանակ, հիանալի զգացմունք էր նորից վերապրել այդ հրճվանքը, նույնիսկ սահնակից ընկնելն էր մեզ համար զվարճալի: Դե, իսկ ինչ վերաբերվում է երեկոներին՝ դրանք անցնում էին վառարանի շուրջ տաք ու ոգևորված: Չեմ կարող բառերով բնութագրել այն, թե ինչ էի զգում, երբ ոտքից գլուխ թրջված վերադառնում էինք տնակ, պատրաստում թեյ և վառարանի շուրջը ժամերով պատմում ու խոսում էինք տարբեր թեմաներից, թե՛ ուսումնական, թե՛ անձնական: Իրար լսելը, զրուցելը ավելի են ջերմացնում մեր կապը: Չեմ կարող չպատմել նաև, թե ինչպես էինք բարձր երաժշտության տակ պարում՝ չմտածելով, որ կարող ենք խանգարել կողքի հարևաններին: Հենց այս պահերին մենք բոլորս զգում էինք, թե ինչպես ենք աշխարհից կտրված՝ Արատեսը ամբողջովին մեր տրամադրության տակ էր: Վերջին գիշերը, երբ արդեն սովորականի պես վառարանի շուրջ տաքանում ու զրուցում էինք, շատ անսպասելի մի բան եղավ: Մենք, որ կարծում էինք, որ բացի մեզնից ոչ ոք էլ չի ապրում գյուղում՝ սխալվել էինք: Երևի, թե այս տնակի շատ հին բնակիչը ուզեցավ ծանոթանալ մեզ հետ և հասկանալ, թե ով է եկել ու խանգարել նրա հանգիստը: Նրա մտնելուն պես մեր փոքրիկ տնակը լցվեց բարձր բղավոցներով: Իսկ ո՞վ էր այդ հյուրը՝ փոքրիկ մուկիկը, ով լսելով մեր բղավոցները վախեցավ և երևի թե փոշմանեց, որ ուզում էր ծանոթանալ մեզ հետ: Ինձ համար այս ճամփորդությունը շատ էր տարբերվում մնացածներից: Այստեղ ամեն ինչ շատ մաքուր ու սպիտակ էր, կարծես ես իմ երկրում չլինեի, այլ ինչ-որ հեռավոր մի տեղ:Բոլորին խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ գնալ ու տեսնել Արատեսը,այնտեղի տեսարաններին նայելուց մոռանում ես ամեն ինչի մասին և ուզում ես ամեն օր արթնանալ և տեսնել դա : Արժի մի անգամ էլ կրկնել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s